Բարությունը կփրկի աշխարհը

Գործընկեր`«Բարի Մամա»

Նախագծի մեկնարկ` Հունիս 2021 թ․

Նախագծի անվանումը` Բարությունը կփրկի աշխարհը, իսկ բարի նախագծերը պետք է ուղղվեն երեխաներին և նրանց ընտանիքներին:

 

Նախագծի մասին

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը միավորում են ջանքերը` սահմանափակ կարողությամբ կամ խոցելի սոցիալական խմբերում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման ծրագրերը կյանքի կոչելու համար: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին, ու առաջին համատեղ` հոգատարության նախագիծն իրականացրեցին 50 շահառու երեխաների համար:

Կարդացեք ավելին նախագծի մասին այստեղ