«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ Big Christmas Market»-ի Գլխավոր գործընկեր։

Գործընկեր՝ «Big Projects»

Նախագծի մեկնարկ՝ 2021 թ.

Նախագծի անվանումը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ Big Christmas Market»-ի Գլխավոր գործընկեր

 

Նախագծի մասին

Դեկտեմբերի 22-26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել «Big Christmas Market with Coca-Cola» ամանորյա ցուցահանդես-տոնավաճառը, որն իր տեսակի մեջ Երևանում մինչ օրս կազմակերպված ամենամեծ միջոցառումն էր: Ներկայացված էին 360-ից ավել ամենատարբեր բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ:

«Գալաքսի» ընկերությունների խումբը նախաձեռնության գլխավոր գործընկերն էր, և ցուցահանդեսին տաղավարային մասնակցությամբ ներկայացված էին «Գալաքսիի» կազմում հանդես եկող «Ucom»-ը, «MegaToys»-ը, «MegaFood»-ը «Katna», «Heinz», «Объединенные Кондитеры», Farmand բրենդներով, ինչպես նաև «Kinopark»-ը, որի շնորհիվ հնարավոր եղավ համալիրում կազմակերպել ամանորյա ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ երեխաների ու ընտանիքների համար։ «Yerevan Mall»-ը նույնպես միջոցառման Գործընկեր էր։

Կարդացեք ավելին նախագծի մասին այստեղ։