Գործընկեր` «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
Նախագծի մեկնարկ` 2020 թ․
Նախագծի անվանումը` Աջակցելով զինծառայողների ապահովագրությանն ուղղված շարունակական ջանքերին
Նախագծի մասին
«Գալաքսի» ընկերությունների խումբն աջակցություն է ուղղում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով։