«Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար

Փոքր քայլերը մեծ փոփոխություն են բերում… «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։

Մեր համայնքը այս օրերին ամենօրյա աշխատանքով մասնակցում է բանակի տեխնիկական սպասարկմանը, տրանսպորտային ու պարենային միջոցների տրամադրմանը, արցախցի մեր հայրենակիցների հյուրընկալմանը։ Իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանակության համար խմբի աշխատակիցները հավաքել են մոտ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիմնադիրները կրկնապատկել են հավաքված գումարը։ Այսպիսով 40 միլիոն ՀՀ դրամը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանները, ի հավելումն այլ ծրագրերի, արդեն իսկ 50 միլիոն ՀՀ դրամ են փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու համար։

Պաշտոնական Հաղորդագրություններ
«ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԵՎ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԸ» ԿՆՔԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանում բիզնեսի և տնտեսական լրագրողների համագործակցությունը թևակոխում է նոր փուլ:  «Գալաքսի» ընկերու ...
24 Նոյեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ
Հայկական Կարմիր խաչը և «Գալաքսի» ընկերությունների խումբը կհամատեղեն ջանքերը հանուն Արցախի հայրենակիցների. 100 տոննա հումանիտար օգնություն կհատկացվի ընտանիքներին
Միասնական և հոգատար. Հայաստանի խոշոր ձեռնարկություններից «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայկական Կարմի ...
12 Հոկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարի հաղթող դարձավ «Մեգաֆուդ»-ի թիմը
«Գալաքսի Չեմպիոնների լիգա» ֆուտզալի մրցաշարի լարված վերջնախաղից հետո  կրկնակի հաղթող դարձավ  «Մեգաֆուդի» թ ...
18 Հուլիսի, 2023
ԱՎԵԼԻՆ