կարևորելով աշխատանքի ապագան

Գործընկեր: Հայաստանի ՄՌԿ ասոցիացիա

Նախագծի մեկնարկ: 2019 թ․

Նախագծի անվանումը: Հայաստանի ՄՌԿ ասոցիացիա. կարևորելով աշխատանքի ապագան

 

Նախագծի մասին

Մարդկային ռեսուրսների կառավարման 8-րդ համաժողովը դարձավ արդյունավետ հարթակ ոլորտի փորձագետների համար։ Ավելի քան 200 փորձագետ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից,  Լիբանանից, Ղազախստանից և այլ երկրներից ներկայացրին իրենց գաղափարները և փորձառությունը նոյեմբերի 1-2-ը Երևանում կայացած Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովին։ «Cascade People & Business» ընկերության և Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում արդեն 8-րդ անգամ կազմակերպվեց մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը, որի խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերները «Գալաքսի» ընկերությունների խումբն ու ՎՏԲ-Հայաստան Բանկն էին: Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում մասնագետների և փորձագետների հետ քննարկումների ընթացքում ավելի պարզ դարձավ, թե ինչպես պետք է Մարդկային ռեսուրսների կառավարիչները պատրաստվեն դարի մարտահրավերներին:

Կարդացեք նախագծի մանրամասներն այստեղ։