Գործընկեր`«Բարի Մամա»
Նախագծի մեկնարկ` Դեկտեմբեր, 2023թ․
Նախագծի անվանումը` «Մեծ սրտերից փոքր ձեռքերով»
Նախագծի մասին
Ողջաբերդ բնակավայրից արցախցի 50 երեխաներին եկել էին Երևան՝ կավագործության արվեստանոց, որտեղ նրանք պետք է սովորեին կավը թրծել ու տարբեր կերտվածքներ պատրաստել:
Այս ամենի նպատակը արցախցի երեխաների առօրյայում փոփոխություններ մտցնելն էր: Երեխաները դասերի ընթացքում ծանոթացել են կավագործության հմտություններին ու դրանց կիրառմանը: Արցախցի փոքրիկների երախտիքի քայլը չի ուշացել: Նրանք իրենց ձեռքբերումները ի ցույց են դրել՝ պատրաստելով կավե փոքրիկ տնակներ: «Գալաքսի» ընկերությունների խումբը երեխաների երազանքների տնակները որոշել է նվիրել իրենց 200 գործընկերներին՝ ի նշան բարության ու խաղաղության արժեքների տարածման:
Նախագծի մասին ավելին՝ այստեղ: