«Գալաքսի» ընկերությունների խումբն ամանորյա ավանդական նվերները փոխարինել է արցախցի երեխաների պատրաստած բարության ու խաղաղության տնակներով

Ողջաբերդ բնակավայրից արցախցի 50 երեխաներին ճանապարհը բերել էր Երևան՝ կավագործության արվեստանոց, որտեղ նրանք պետք է սովորեին կավը թրծել ու տարբեր կերտվածքներ պատրաստել: Արցախցի երեխաներին կավագործության գաղտնիքները սովորեցնելու նախաձեռնությունը կյանքի է կոչել «Գալաքսի» ընկերությունների խումբը:

Այս ամենի նպատակը արցախցի երեխաների առօրյայում փոփոխություններ մտցնելն էր: Երեխաները դասերի ընթացքում ծանոթացել են կավագործության հմտություններին ու դրանց կիրառմանը: Արցախցի փոքրիկների երախտիքի քայլը չի ուշացել: Նրանք իրենց ձեռքբերումները ի ցույց են դրել՝ պատրաստելով կավե փոքրիկ տնակներ: «Գալաքսի» ընկերությունների խումբը երեխաների երազանքների տնակները որոշել է նվիրել իրենց 200 գործընկերներին՝ ի նշան բարության ու խաղաղության արժեքների տարածման:

«Այս նախագիծը միտված էր երեխաների առօրյայի փոփոխությանը: Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների ապրումներին, հատկապես տոներին փոքրիկները մեր հոգածության կարիք ունեն: Այս և մեր բոլոր սոցիալական նախագծերով մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք միայնակ չեն ու որ տարբերակներ կգտնենք հաղթահարելու ամեն բան միասին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Գուրգեն Խաչատրյանը:

Այս նախագծում իր նշանակալի դերն է ունեցել «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը, որն իրականացրել է նախագծի շահառուների ընտրությունը, երեխաների ու ծնողների ներգրավվումը: Նախագծի ծրագիրը, դասընթացներն ու կոնցեպն ավարտին է հասցրել «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը:

«Գալաքսի» ընկերությունների խմբում լավ են պատկերացնում, որ երկիր ու հայրենիք կորցրած մարդիկ մխիթարությունից բացի ունեն օգնության կարիք: Նշենք, որ երեք ամսում իրականացվել է նաև «Գալաքսի» համայնքի «Միասնական և հոգատար» մարդասիրական նախաձեռնությունը, որը, կանգնելով 5,000 ընտանիքների կողքին, տրամադրել է 100 տոննա պարենային օգնություն: «Գալաքսի» ընկերությունների խումբը 2024 թվականին էլ շարունակելու է օգնության ձեռք մեկնել թիրախային խմբերին՝ փորձելով մեղմացնել նրանց հոգսը ու ժպտալու ավելի շատ առիթներ ստեղծել։

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը արդեն 5-րդ տարին է՝ Ամանորին ընդառաջ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում  իրականացնում է սոցիալական ծրագրեր, որոնց շահառուների զգալի մասը երեխաներն են: Մինչ այժմ իրականություն է դարձել վեց տասնյակից ավելի հաջողված ծրագիր, որոնց շահառուներն են դարձել ավելի քան 15,000 մարդ:  

Պաշտոնական Հաղորդագրություններ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համ ...
12 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ