«Գալաքսին» մասնակցեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի կազմակերպած Կարիերայի տոնավաճառին

Հայաստանում Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախաձեռնությամբ մայիսի 27-ին կայացել է Կարիերայի ամենամյա տոնավաճառը:


Ծրագրի նպատակը՝ բուհ-աշխատաշուկա փոխգործակցության, միջբուհական գործակցության ամրապնդումն է, ուսանողներին և նորավարտ շրջանավարտներին՝ հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և մարտահրավերներին ծանոթացնելը:


Այս միջոցառումը մեկ հարկի տակ համախմբում է ուսանողներին և տարբեր ոլորտների՝ հեռահաղորդակցության, խորհրդատվական, առևտրային, ՏՏ, բանկային ընկերությունների: Մասնակից բազմաթիվ ընկերությունների շարքում նաև «Գալաքսի» ընկերությունների խումբն էր: Տոնավաճառի ընթացքում, որպես առաջատար հայկական օպերատոր հեռահաղորդակցության ոլորտում, Ucom-ը ներկայացրել է աշխատատեղերի և մասնագիտական աճի հնարավորությունները:


TI’ME-ը ներկայացրել է աշխատատեղերի և կարիերայի հնարավորությունները ոչ միայն Հայաստանի, այլ նաև ընկերության՝ Վրաստանի և Բելառուսի ներկայացուցչություններում։

Նորություններ
The Futures Business Internship. Նախագծի մեկնարկը
09 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
PAUL-ի միջազգային ֆրենչայզի թիմը հայ գործընկերներին պարգևատրել է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹՎԱՅԻՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ» մրցանակով
03 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Փոլ Հայաստանը»՝ Ֆրանսիայի ազգային օրվա միջոցառման աջակից
01 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ