ԻՆՈՎԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԱՐԿ
Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը զարգացնելու է բիզնես ենթակառուցվածք՝ ստեղծելով «ինովացիոն էկոհամակարգ» տվյալների կենտրոնի, հետազոտության և զարգացման, աքսելերացիոն և ինկուբացիոն կենտրոնների, վենչուրային ֆոնդերի, նախատիպավորման համար անհրաժեշտ պայմանների և կրթական համակարգի ներգրավմամբ։ Այն կդառնա վայր, որն օժանդակում է, աջակցում և սիստեմատիկ կերպով ստեղծում է ինովացիա բոլոր ուղղություններով։
Հավաքականորեն բարձրակարգ համակարգերով և հարմարություններով, Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկն, ըստ էության, հանդես կգա որպես «առանձին թաղամաս», նկատի ունենալով, որ այն կունենա իր սեփական ֆինանսական և իրավական կառուցվածքը, ինչպես նաև կապահովի բիզնես ներուժ՝ մշտապես աջակցելու էկոհամակարգի գործառնմանը։ Արդյունքում, այն հաստատապես կդիրքավորվի Հայաստանում և տարածաշրջանում՝ որպես առաջատար և կայուն բիզնես ենթակառուցվածք։
Հիմնադրված՝ 2019 թ.
Ոլորտ՝ ՏՏ և Տեխնոլոգիա
Հեռանկարային աշխատակիցներ՝ 6000
Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ: