2020 թվականի ամռան ձեռքբերումները

Այս տարվա ամառն ակնթարթային էր. կորոնան և ճգնաժամերը կրկնկակոխ հետևում էին, հիշեցնում, զգացնել տալիս, փակում ճամփորդելու ու արկածների հնարավորությունները։

Այնուամենայնիվ, մենք հասցրինք ձեռքբերումներ ունենալ ու փոքր քայլերով մեծ երազանքների ձգտել։ Ամփոփենք թոփ 5-ը (շատ էին, բայց փորձում ենք համեստ մնալ)։

1. Հաղթահարեցինք կորոնաճգնաժամի առաջին եռամսյակն առանց աշխատատեղերի կրճատումների՝ ընկերությունների խմբի հիմնադիրների կողմից լրացուցիչ ֆոնդերի առանձնացմամբ։ Կառավարման խորհրդի կամային որոշումն էր անել անգամ անհնարինը, որ ընկերությունների խմբի ոչ մի աշխատակից, որ իրավիճակով պայմանավորված հարկադիր պարապուրդի է մատնված, դուրս չմնա համակարգից։ 

2. Հրապարակվեց «Գալաքսի» ընկերությունների խմբի 2019թ.-ի տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցը: Իսկ դուք գիտեի՞ք, որ «Գալաքսին» իր ապրանքների և ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում և միայն 2019թ.-ին ընկերությունների խմբի վճարած հարկերը գերազանցել են 31 մլն ԱՄՆ դոլարը։ Դե այդպես։

3. Newmag-ի հետ համատեղ թողարկեցինք 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը հայերեն։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը համաշխարհային օրակարգի և գլոբալ երկխոսության մաս կազմի, բացի այդ ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը, վերաիմաստավորենք նաև մեր երկրի ապագան։ Արդեն կարդացե՞լ եք։ 

4. SOS Children’s Villages Armenia-ի երեխաներին հասցրեցինք փոխանցել մեր սերն ու ջերմությունը՝ «50 նամակ 50 ժպիտ» նախագծի միջոցով, երեխաներին ապահովելով պլանշետներով՝ կրթության իրավունքն իրացնելու համար։ 

5. Mediamax.am-ի հետ գործընկերությամբ մեր համեստ ներդրումն ունեցանք «Մոսկվա 80» նախագծի գործարկմանը։ Ընդունված է ասել՝ ԽՍՀՄ երկաթե վարագույրը ընկավ աշխարհի այս ամենաքաղաքականացված օլիմպիդայի արդյունքում։ Կարդացեք պատմությունը, օգնում է տեսնել ապագան։

Ի դեպ, թիմի կողմից ամենասիրվածը «Այսօր նոր օր է» վիդեոուղերձն էր, որը կառուցված է բացառապես դոկումենտալ կադրերից և ցույց է տալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի 20 տարվա ճանապարհը մեկ օրում։

Դե, լավ օր ենք, մաղթում…
Ամեն օր նոր օր է՝ սկսելու աշխատանքը սիրով։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ