ԻԼԲԵԿՅԱՆՑՎԱՀՐԱՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ, Ucom
  • Վահրամ Իլբեկյանցը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության տեխնիկական տնօրենն է։

    Նա պատասխանատու է բջջային և ֆիքսված կապի անխափան գործառնության, ինտերնետի և հեռուստատեսության ծառայությունների ապահովման համար՝  վերահսկելով ընկերության ցանցերի որակի ցուցանիշները։ Նրա պատասխանատվության շրջանակներում են բոլոր ցանցերի զարգացման, գործառնման ու արդիականացման աշխատանքները, կապի ծառայությունների որակի բարձրացումը, ցանցերի անսարքությունների վերացումը, նոր բաժանորդների միացումները, ի թիվս այլ պարտականությունների։

    Վահրամն իր մասնագիտական կարիերան սկսել է հեռահաղորդակցության ոլորտում դեռևս 2006 թ.-ից՝ աշխատելով հայկական հեռուստատեսությունում, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ում, ապա՝ ՄՏՍ Հայաստան ընկերությունում (VivaCell TM):

    Հետագայում իր տեխնիկական կարիերան շարունակել է «Nokia International»-ում՝ շուրջ 11 տարի տարբեր տեխնիկական պաշտոններ զբաղեցնելով ու մի շարք առանցքային կարևորության նախագծեր ղեկավարելով:

    Վահրամն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում: Նա նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շրջանավարտ է, ունի մագիստրոսի աստիճան մարքեթինգ մասնագիտությամբ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։