Վահրամ Իլբեկյանցը «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Յուքոմ» ընկերության տեխնիկական տնօրենն է։
Նա պատասխանատու է բջջային և ֆիքսված կապի անխափան գործառնության, ինտերնետի և հեռուստատեսության ծառայությունների ապահովման համար՝ վերահսկելով ընկերության ցանցերի որակի ցուցանիշները։ Նրա պատասխանատվության շրջանակներում են բոլոր ցանցերի զարգացման, գործառնման ու արդիականացման աշխատանքները, կապի ծառայությունների որակի բարձրացումը, ցանցերի անսարքությունների վերացումը, նոր բաժանորդների միացումները, ի թիվս այլ պարտականությունների։
Վահրամն իր մասնագիտական կարիերան սկսել է հեռահաղորդակցության ոլորտում դեռևս 2006 թ.-ից՝ աշխատելով հայկական հեռուստատեսությունում, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ում, ապա՝ ՄՏՍ Հայաստան ընկերությունում (VivaCell TM):
Հետագայում իր տեխնիկական կարիերան շարունակել է «Nokia International»-ում՝ շուրջ 11 տարի տարբեր տեխնիկական պաշտոններ զբաղեցնելով ու մի շարք առանցքային կարևորության նախագծեր ղեկավարելով:
Վահրամն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում: Նա նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շրջանավարտ է, ունի մագիստրոսի աստիճան մարքեթինգ մասնագիտությամբ։