ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐԱՄ
ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
  • Արամ Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրն է և գլխավոր տնօրենը: Նա պատասխանատու է խմբի ռազմավարական կառավարման և կազմակերպական զարգացման համար:

    Արամը ստեղծել է «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող առաջին ընկերությունը՝ «ՄեգաՖուդը», որը հրուշակեղենի և սննդամթերքի ամենամեծ ներկրողներից է տեղական շուկայում: Նա տարիներ շարունակ առաջնորդել է խմբի մանրածախ վաճառքի ուղղությունը՝ բիզնեսի նոր մշակույթ ներբերելով ոլորտ: Արամը կարիերան սկսել է ՀՀ ֆինանսների նախարարությունում 1999-2002 թթ-ին՝ աշխատելով որպես միջազգային վարկային համակարգի ծրագրավորման ավագ մասնագետ: 2002 թ.-ից աշխատել է կոմերցիոն ոլորտում՝ մասնակցելով հաջողված նախագծերի և ձեռնարկությունների ստեղծմանը:

    Արամը ԵՊՀ շրջանավարտ է, գիտությունների թեկնածու է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ: Նա նաև Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոցի շրջանավարտ է (գործադիր առաջնորդություն):
    Հեղինակել է հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք գիտական հոդվածներ և աշխատություններ, ինչպիսիք են՝ «Ֆրանսիական հյուպատոսությունների գործունեությունն Արևմտյան Հայաստանում 1900-1908թթ.», «Ֆրանսիայի և մյուս մեծ տերությունների դիվանագիտությունը Հայկական հարցում 20-րդ դարի սկզբում»:

    Արամը մեծապես աջակցել է Հայաստանում կյանքի որակի բարելավմանը նպաստող սոցիալական պատասխանատվության և զարգացման նախագծերին։ Նա տարբեր բարեգործությունների և նախաձեռնությունների միջոցով օգնել է վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև աջակցել խոցելի ընտանիքներից հայ մարզիկներին՝ մասնակցելու միջազգային առաջնություններին: Նվիրվածության և աշխատանքի համար Արամ Խաչատրյանն արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալով: «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործացկության իրավապաշտպան համակարգող խորհրդի կողմից հաստատուն ներդրման և աջակցության համար պարգևատրվել է «Զինվոր հայրենյաց» մեդալով:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։