ԵնգիբարյանԱրմինե
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ՄԵԳԱՖՈՒԴ
  • Արմինե Ենգիբարյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգաֆուդ» ընկերության գլխավոր տնօրենն է։

    Նախկինում Արմինեն աշխատել է Grand Tobacco ընկերությունում՝ որպես մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև Victoria ընկերությունում՝ մարքեթինգի բաժնի ղեկավար, Sargis Karolina ընկերությունում՝ բրենդ մենեջեր, վրացական GVSE ընկերությունում՝ բրենդի ղեկավար, ինչպես նաև Հայաստանում Procter & Gamble-ի պաշտոնական դիստրիբյուտոր ARGE Business ընկերությունում՝ մարքեթինգի և արտաքին աուդիտի բաժնի ղեկավար ։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է FMCG շուկայում միջազգային ճանաչում ունեցող մի շարք բրենդերի հետ։

    2019թ․ին Արմինեն զբաղեցրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգաֆուդ» ընկերության մարքեթինգի ղեկավարի պաշտոնը, այնուհետև՝ կոմերցիոն տնօրենի պաշտոնը։

    Նա Երևանի պետականի համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, ունի մագիստրոսի կոչում։ Նա մասնակցել է Լոնդոնի բիզնես դպրոցի, ինչպես նաև SpinCat ակադեմիայի կողմից անցկացված դասընթացների։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։