ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԱՐՍԵՆ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ԹԱՅՄ
  • Արսեն Մնացականյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Թայմ Հայաստան», «Թայմ Վրաստան» և «Թայմ Ուզբեկստան» ընկերությունների գործադիր տնօրենն է։

    Ընկերության հիմնադրման սկզբից՝ 2012 թ.-ից մինչ օրս, Արսենը հանդիսանում է ընկերության ռազմավարական և մտավոր առաջնորդը: Նա պատասխանատու է ընկերության ռազմավարական զարգացման, առկա և նոր շուկաներում ընդլայնման, ինչպես նաև աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ նոր գործընկերային հարաբերությունների հաստատման համար։ Ներկայումս ընկերությունն ունի 37 «TI’ME» և «Pandora» կոնցեպտուալ խանութներ և շուրջ 300 աշխատակից 3 շուկաներում:

    Իր կարիերան սկսել է 1999 թ․-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես տնտեսագետ։ 12 տարվա կարիերայի ընթացքում նա զբաղեցրել է Զարգացման և ներդրումների բաժնի տեղակալի պաշտոնը, այնուհետև նշանակվել՝ որպես Էկոնոմիկայի բաժնի ղեկավար։

    Արսենն ավարտել է Երևանի պետական համալսարանը և ստացել միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրոսի կոչում: 2007 թ․-ին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից: 2017-2019թթ սովորել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանում և ստացել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ընդհանուր կառավարում մասնագիտությամբ և «CMI Level 7» դիպլոմ ռազմավարական կառավարում և առաջնորդություն մասնագիտացմամբ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։