ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐՏՅՈՄ
ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Արտյոմ Խաչատրյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրն է և կառավարման խորհրդի համանախագահը: Նա առաջնորդում և զարգացնում է «Գալաքսիի» վաճառքների և սպասարկման ոլորտները՝ կառավարելով խմբի առավել դինամիկ և ակտիվորեն ընդլայնվող ընկերությունները:

    Արտյոմը փորձառու բիզնես կառավարիչ է և ունի բիզնեսների ստեղծման և ձեռնարկությունների ղեկավարման ավելի քան 12 տարվա փորձ՝ գաղափարի փուլից մինչև նախագիծ, նախագծից մինչև ընկերություն: Նրա պորտֆոլիոն ներառում է հանրային նշանակության և տնտեսական ազդեցության տարբեր նախագծեր, այդ թվում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցային նախագիծն ու «Տերյան 5» բնակելի համալիրը, Հայաստանում «Փոլ» ֆրանսիական սրճարանների ցանցի մուտքը, «Խրոնոգրաֆ» զարդերի և ժամացույցների խանութ-սրահները Հայաստանում և Վրաստանում, «Թայմ» և «Պանդորա» զարդերի և ժամացույցների խանութների ցանցը Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում:

    Արտյոմը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների թեկնածու: Բացի այդ, նա Լոնդոնի բիզնես դպրոցի շրջանավարտ է (գործադիր կրթություն): Նրա հմտություններն ու մասնագիտական փորձը հիմնականում առնչվում են ծառայությունների և սպասարկման ոլորտի ռազմավարական կառավարմանը:

    Արտյոմ Խաչատրյանին Հայ առաքելական եկեղեցու կողմից շնորհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան՝ որպես նշանավորում Սուրբ եկեղեցուն ու հայրենիքին նրա ծառայության։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։