ՍԻՄՈՆԵՆԿՈԵՎԳԵՆԻ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ԹԱՅՄ ԲԵԼԱՌՈՒՍ
  • Եվգենի Սիմոնենկոն «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME Belarus-ի գլխավոր տնօրենն է:

    Նա պատասխանատու է վաճառքի և բիզնեսի զարգացման (b2c և b2b շուկաներ), ընդհանուր կառավարման, շուկայավարման և բիզնես ռազմավարությունների մշակման, իրականացման համար:

    Մինչ Galaxy Group-ի հետ գործակցությունը Եվգենին աշխատել է Apple Premium Reseller (ASBIS) և INVITRO Belarus ընկերություններում` որպես ԱՊՀ գլխավոր մենեջեր, Synevo Belarus ընկերությունում՝ կոմերցիոն տնօրեն, իսկ MILAVITSA ընկերությունում՝ վաճառքի տնօրեն:

    Եվգենի Սիմոնենկոն ունի տնտեսագետի մագիստրոսի կոչում՝ ավարտել է Բելառուսի Պետական ​​տնտեսական համալսարանը:

    Նա նաև ստացել է Կառավարման (Նորարարական) Առաջնորդության աստիճաններ Roffey Park ինստիտուտից և Քյոլնի՝ TUV Rheinland ակադեմիայից: Նա մասնակցել է նաեւ iWengo E-commerce դասընթացներին՝ Business School-ում:

    Եվգենի Սիմոնենկոն հետաքրքրվում ու ակտիվ զբաղվում է սպորտով՝ Iron Man 1/4, Iron 1/8 մարաթոնի, 2018, 2021 թթ. լողի մարաթոնների մասնակից է:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։