Դավիթ Հակոբջանյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր հաշվապահն է:
Նա պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման բաժնի բոլոր բիզնես գործընթացների կազմակերպման և իրականացման, գործող օրենսդրությանը համապատասխան հաշվապահության մեջ հարկային ռազմավարությունների մշակման, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (IFRS) համապատասխան ֆինանսական հաշվետվությունների համար։ Նա է հիմնական պաշտոնատար անձը հարկային մարմինների, արտաքին աուդիտորների և հարակից այլ շահառուների հետ հարաբերություններում։
Նախքան 2012 թվականին «Գալաքսի» ընկերությունների խմբին միանալը, Դավիթն աշխատել է Peugeot Armenia-ում, Max Group-ում և Ararat-ում:
Նա ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով մագիստրոսի և բակալավրի աստիճաններ։ Նաև անցել է որակավորման ծրագրեր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում (CAA):