ՀակոբջանյանԴավիթ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Դավիթ Հակոբջանյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր հաշվապահն է:

    Նա պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման բաժնի բոլոր բիզնես գործընթացների կազմակերպման և իրականացման, գործող օրենսդրությանը համապատասխան հաշվապահության մեջ հարկային ռազմավարությունների մշակման, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (IFRS) համապատասխան ֆինանսական հաշվետվությունների համար։ Նա է հիմնական պաշտոնատար անձը հարկային մարմինների, արտաքին աուդիտորների և հարակից այլ շահառուների հետ հարաբերություններում։ 

    Նախքան 2012 թվականին «Գալաքսի» ընկերությունների խմբին միանալը, Դավիթն աշխատել է Peugeot Armenia-ում, Max Group-ում և Ararat-ում:

    Նա ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով մագիստրոսի և բակալավրի աստիճաններ։ Նաև անցել է որակավորման ծրագրեր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում (CAA):

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։