ՀարությունյանՀովհաննես
Գլխավոր տնօրեն, Սանտաֆե
  • Հովհաննես Հարությունյանը Սանտաֆե սրճարան-ռեստորանի և Կոֆիքս Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենն է:

    Հովհաննեսը իր աշխատանքային գործունեությունը սկսել է HSBC բանկում՝ զբաղեցնելով տարբեր հաստիքներ, և արագորեն գրանցելով առաջընթաց՝ դարձել է բիզնես ծրագրերի և պորտֆելի կառավարման գլխավոր մասնագետ, որի շրջանակներում ղեկավարել է տարբեր նախագծեր մանրածախ բանկային ոլորտում։

    HSBC բանկում աշխատելուց հետո Հովհաննեսը դարձել է Հայաստանում ամենամեծ սրճարանների ցանցի՝ Coffee House ընկերության գլխավոր գործառնական տնօրենը: 2 տարվա ընթացքում նա ներդրել է համակարգված աշխատանքի, քաղաքականության մշակման, ծախսերի վերահսման և գործընթացի թվայնացման մեխանիզմներ։

    Հովհաննեսը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)՝ ստանալով բիզնես կառավարման մագիստրոսի կոչում:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։