ՍարգսյանՍիրանուշ
Գլխավոր տնօրեն, Կոֆիքս Հայաստան
  • Սիրանուշ Սարգսյանը հանդիսանում է Cofix-ի գլխավոր գործադիր տնօրենը (CEO), որտեղ նա ղեկավարում է բրենդի ռազմավարական ուղղությունը և օպերացիոն կառավարումը։ Այս պաշտոնում նա պատասխանատու է բիզնեսի զարգացման, ընդլայնման ռազմավարության, ֆինանսական արդյունավետության և բրենդի դիրքավորման համար՝ ապահովելով կայուն աճ բարձր մրցակցային շուկայում։

    Նրա գործառույթների մեջ ներառվում են օպերացիոն գործընթացների օպտիմալացումը, ֆրանչայզ և գործընկերային ցանցերի զարգացումը, ինչպես նաև հաճախորդակենտրոն նորարարությունների իրականացումը։ Միևնույն ժամանակ, նա կենտրոնանում է բարձր արդյունավետությամբ թիմերի ձևավորման, կորպորատիվ մշակույթի զարգացման և կատարողականի արդյունավետ կառավարման համակարգերի ներդրման վրա՝ երկարաժամկետ բիզնես հաջողություն ապահովելու նպատակով։

    Նախկինում նա զբաղեցրել է Technogym-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը Հայաստանում, որտեղ նա իրականացրել է ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված բրենդի ներկայության ընդլայնմանը և ֆիթնես մշակույթի զարգացմանը երկրում՝ ամրապնդելով Galaxy Group-ի դիրքը որպես առաջատար Հայաստանի ֆիթնես ոլորտում։

    Սիրանուշը սովորել է Գլազգոյի համալսարանում՝ ստանալով ռազմավարական մարքեթինգի մագիստրոսի աստիճան: Նրա մասնագիտական հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն մարքեթինգով և ներառում են վարքաբանական տնտեսագիտության թեմաները, որոնց վերաբերյալ նա անցել է միջազգային դասընթացներ, ներառյալ նաև՝ Հարվարդ բիզնես դպրոցի կողմից:

    2018թ.-ից սկսած Սիրանուշը դասավարդում է Մարքեթինգի հիմունքներ դասընթացը Հայ-Ռուսական համալսարանում, ինչպես նաև Վարքաբանական տնտեսագիտություն դասընթացը Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։