ԼՈՐԻԿՅԱՆՀԱՅԿ
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ, ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՕՐԵՆ, «ԳԱԼԱՔՍԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Հայկ Լորիկյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալն է, ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը։ Պատասխանատու է նոր մարտավարությունների, բիզնեսի զարգացման, բիզնես կառույցների ընդլայնման և նոր ուղղությունների ստեղծման համար։ Հայկ Լորիկյանի ակտիվ մասնակցությամբ գործարկվել են «Կապիտան Քիդի գանձերի կղզի», «Սանտա Ֆե», «Պահեստ 33» առևտրաժամանցային ընկերությունները, Վրաստանում ու Բելառուսում բացվել է «Թայմ» ժամացույցների և զարդերի խանութների ցանցը։

    Նախքան «Գալաքսի» ընկերությունների խմբին միանալը Հայկը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «ՍԱՍ գրուպ»-ում,  «Մոնդա» խորհրդատվական ընկերությունում, «Շերինգ փլագ» և «Ջի-Մ-Բ-Էյջ» ընկերություններում։

    Հայկը սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալասարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիոբժշկական ինժեների մասնագիտացմամբ։ Այնուհետև սովորել է Մեծ Բրիտանիայի «Շեֆիլդի» համալասարանում՝ ստանալով գործադիր կառավարչի մագիստրոսի աստիճան։ Նա նաև ավարտել է «Չարթերդի» կառավարման համալսարանը, և ԱՄՆ «Ստենֆորդի» համալսարանի կողմից ստացել է Ծրագրերի ղեկավարի հավաստագիր։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։