ՄԱՆԱՍՅԱՆՀԱՅԿ
ՎԱՃԱՌՔԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ, ՄԵԳԱՖՈՒԴ
  • Հայկ Մանասյանը «Գալաքի» խմբի կազմում հանդես եկող «ՄեգաՖուդ» ընկերության Վաճառքի բաժնի պետն է։

    Նա պատասխանատու է վաճառքի նպատակներին հասնելու ռազմավարական ծրագրերի նախագծման և իրականացման, ինչպես նաև ընկերության դեբիտորական պարտքերի մոնիթորինգի և հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների ապահովման համար: 

    Նախկինում նա աշխատել է՝ որպես վաճառող և խանութի տնօրեն՝ միանալով ընկերությանը 2002 թվականին։  Մինչ այդ, աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարության «Երևանի մետրոյի շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ում՝ որպես Ավագ ինժեներ:

    Հայկը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ որպես ինժեներ/մետաղագործ: Նա նաև ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական և ֆինանսական համալսարանը բիզնեսի կառավարում մասնագիտությամբ։ 

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։