ՄԱՆՈՒԿՅԱՆՀԱՅԿ
ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ, ԵՐԵՎԱՆ ՄՈԼ
  • Հայկ Մանուկյանը հանդիսանում է «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող Երևան Մոլ առևտրաժամանցային համալիրի Կոմերցիոն բաժնի ղեկավարը: 

    Նա պատասխանատու է Մոլի կոմերցիոն տարածքների հագեցվածության, բրենդերի արդյունավետ տեղաբաշխման, բրենդներ ներգրավելու բանակցությունների վարման, վարձակալների հետ հարաբերությունների ապահովման համար: 

    Հայկը իր ակտիվ  մասնակցությունն է ունեցել  «Գալաքսի» ընկերությունների խմբին պատկանող մի շարք կազմակերպությունների ստեղծման և գործարկման բարդ  գործընթացում։ Նախկինում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Գալաքսիի» նախկին ձեռնարկություն հանդիսացող «Գալաքսի» սուպերմարկետում, «Սանտաֆե» սրճարան-ռեստորանում և այլն։

    Հայկը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան Ջերմային էներգետիկայի ինժեներիա մասնագիտությամբ և մագիստրոսի աստիճան Արևային էներգետիկայի մասնագիտությամբ։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։