Նարեկ Մազուլյանը 2026 թվականից զբաղեցնում է Galaxy Group-ի ընկերություններից մեկի՝ Mega Food LLC-ի Գործառնական տնօրենի (COO) պաշտոնը։
Այս պաշտոնում նա համակարգում և ապահովում է ընկերության բիզնես գործընթացների արդյունավետությունը՝ վերահսկելով ռազմավարական նպատակների իրականացումը ներմուծման և վաճառքի բոլոր ուղղություններում։ Նա պատասխանատու է գործառնական շահութաբերության բարձրացման, KPI համակարգերի ներդրման և տարբեր բաժինների միջև արդյունավետ համագործակցության ձևավորման համար՝ նպաստելով ընկերության կայուն և մասշտաբային աճին։
Նախկինում Նարեկ Մազուլյանն աշխատել է «Մեծ Անիվ» ընկերությունում՝ հինգ տարի զբաղեցնելով ֆինանսական տնօրենի պաշտոնը:
Նա ավարտել է Հայաստանի Տնտեսագիտական Համալսարանը:
Նարեկ Մազուլյանը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված աուդիտոր և որակավորված փորձագետ հաշվապահ է:
