Աստղիկ Սարգսյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրենն է։
Նա պատասխանատու է Մարդկային ռեսուրսների ռազմավարության մշակման, ՄՌ լավագույն փորձի ներդրման և իրականացման, մոտիվացիոն համակարգերի ներդրման, աշխատակիցների ներգրավվածության բարձրացման, ուսուցման ու զարգացման համար։
Աստղիկը «Գալաքսի» ընկերությունների խմբին է միացել 2023թ.-ին։ Բանկային, ապահովագրական և հեռահաղորդակցության ոլորտներում նա ունի ՄՌ ղեկավարի բազմամյա աշխատանքային փորձառություն։ ՄՌ ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել «ՎՏԲ Բանկ Հայաստան» ընկերությունում, «VEON HR HUB Ղազախստան»-ում, որտեղ պատասխանատու է եղել 7 երկրների (Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան) աշխատակիցների ուսուցման, զարգացման և տաղանդների կառավարման համար: Եղել է «Beeline-Հայաստան» կորպորատիվ համալսարանի ղեկավարը։
Աստղիկն ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Ունի միջազգային որակավորումներ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում: