Սյունե Փարսյանը «Գալաքսի» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենի տեղակալն է։ Պատասխանատու է ֆինանսական զեկույցների, վերլուծությունների պատրաստման, ֆինանսական կանխատեսումների, բյուջեի, բիզնես ծրագրերի իրականացման, բիզնես գործընթացների՝ մասնավորապես մանրածախ բիզնեսի զարգացման և կառավարման համար։ Սյունեն մասնակցել և վերահսկել է «Գալաքսի» ընկերությունների խմբի «Թայմ» և «Պանդորա» խանութների ցանցի Բելառուսի ճյուղի բացումը։
Սյունեն նախկինում աշխատել է «Կասկադ» ապահովագրական ընկերությունում և «Դունդե Փրեշս Մետալս» ընկերությունում, ներկայացրել է Հայաստանում «Քմփալսորի Մոթոր» ապահովագրական ընկերությունը։
Սյունեն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով բակալվրի աստիճան։