The Futures Business Internship. Նախագծի մեկնարկը

«Գալաքսին» իր կազմում հանդես եկող ընկերությունների համար գլխամաս է, որը ձգտում է բարելավել իր համայնքի կյանքի որակը: Որպես այդ փիլիսոփայության կենսական մաս, «Գալաքսին» խրախուսում է իր համայնքի անդամների և նրանց ընտանիքների ներգրավվածությունը սպորտի, արվեստի, դասական երաժշտության միջոցով:

Այս տարի «Գալաքսին» հյուրընկալում է համայնքի ամենաթանկ անդամներին՝ աշխատակիցների երեխաներին:

Ծրագրի նպատակն է հյուրընկալել «Գալաքսի» համայնքի երեխաներին՝ օգնելու նրանց կողմնորոշվելու կարիերայի հարցերում, որպեսզի, օրինակ, երեխաները հասկանան, թե ինչ է նշանակում բիզնես անել: Վերջապես, վստահ ենք, որ երեխաների համար արկածային և զվարճալի կլինի այցելել ծնողների աշխատավայրը, մեկ օր այնտեղ աշխատելը, ինչն ուրախություն կպարգևի և՛ ծնողներին, և՛ երեխաներին:

Համայնքային պրակտիկա – շրջագայությունների շարք, հանրային դասախոսություններ և այցելություններ տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ։

  1. Շրջագայություն ընկերությունների ներսում (զանգերի կենտրոններ, սերվերային սենյակներ, կինոթատրոնի ետնաբեմ, ժամագործություն (շրջագայություններ գրասենյակային տարածքում նախատեսված չէ)․
  2. Հանրային դասախոսություններ «Գալաքսիի» ղեկավարների կողմից՝ յուրաքանչյուրն իր գրասենյակում․
  3. Մշակութային և ժամանցային բաղադրիչ (պատկերասրահներ, թանգարաններ, սրճարան և զվարճանք միասին)

2024թ-ի գրանցման հղումը՝ այստեղ:

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ