TIME. երբ աշխատակիցներն անձամբ են միանում բարի գործին

Ողջ աշխարհում արյան դոնորությունը համարվում է բարեգործություն։ Կամավոր անհատույց դոնորությունը առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք, ինչը անչափ կարևորում է TIME ընկերությունը։ Ոչ միայն ընկերությունը պետք է լինի սոցիալապես պատասխանատու և հոգ տանի շրջակա միջավայրի և ոլորտի զարգացման մասին, այլև ընկերության աշխատակիցները պետք է լինեն հոգատար. սա է ընկերության մոտեցումը։

  «Հայաստանում, որպես արյան դոնոր է հանդիսանում տարեկանմոտ 15 հազար մարդ, մինչդեռ դոնորական արյան պահանջն ամբողջությամբ բավարարելու համար անհրաժեշտ է բնակչության 2%-ի մասնակցությունը դոնորությանը։  Մենք որոշեցինք թիմով արյան դոնոր դառնալ և միացանք այս բարի գործին»,-նշում է TIME ընկերության Մարդկային ռեսուրսների ղեկավար Ռուզաննա Արշակյանը։  

Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ մեկ ամիս Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթանում է «Անվտանգ արյուն բոլորի համար» մարդասիրական արշավը և TIME ընկերության աշխատակիցները իրենց օրինակով կոչ են անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը՝ դառնալով արյան դոնոր:  

«Յուրաքանչյուրը կարող է արյան կարիք ունենալ և դա կարող ենք լինել հենց մենք և մեր մտերիմները: Մեր արյունը կարող է փրկել մարդկային կյանք, այն կարող է տրամադրվել բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին»,- հավելեց  Ռուզաննա Արշակյանը։  

Նշենք, որ TIME ժամացույցների և աքսուարների խանութների ցանցն ունի ավելի քան 300 աշխատակիցներ և ներկայացված է Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում։ Ընկերությունը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերություններիխումբի կազմում, որտեղ մեկ տասնյակից ավելի ընկերություններ տարբեր ոլորտներից միավորված են մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու գաղափարի շուրջ։   

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ