«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող TI’ME-ը նշեց հիմնադրման տասնամյակը

10 տարի առաջ Երևանում բացվեց TI’ME խանութ-սրահը, որը դարձավ ոլորտում առաջինը` առաջարկելով բրենդային ժամացույցներ ու զարդեր բարձրակարգ սպասարկմամբ:

«Թայմլես» ընկերությունը ներկայացնում է Հայաստանի առաջին ու խոշորագույն հոլդինգային ընկերություններից «Գալաքսին», որն ստեղծել և զարգացրել է 15 առանձին բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում:

«TI’ME-ի տասը տարվա ճանապարհը ինձ համար կարևոր խորհուրդ ունի, քանի որ ստեղծվելով գաղափարից, այն այժմ կայացած ու սիրված բրենդ է Հայաստանում: Որդեգրելով հաճախորդների սպասարկման անհատական մոտեցում, մատուցելով բարձրակարգ ծառայություններ հանրությանը հասանելի գնով` TI’ME-ը նոր մշակույթ է ներբերել շուկա: Եվ ես հպարտ եմ, որ այս ժամանակահատվածի ընթացքում կարողացել ենք Հայաստանում ստեղծված TI’ME կոնցեպտը ճանաչելի և պահանջված դարձնել նաև տարածաշրջանում: Վստահ եմ, որ TI’ME-ի կողմից առաջարկվող ինովատիվ լուծումները թիմի շարունակական ջանքերով որակի նոր նշաձողեր կսահմանեն շուկայում»,– ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

«Թայմլես» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին` Երևանում: Հիմնադրման պահին ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից: 10 տարի անց՝ 2022 թվականին, այն արդեն ունի շուրջ 300 աշխատակից, 38 խանութ-սրահներ երեք երկրում, գլխամասային գրասենյակը` Երևանում: Ընկերությունը ներառված է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում:

TI’ME-ը համագործակցում է ավելի քան 40 բրենդի հետ, որոնց շարքում են՝ Hamilton, Certina, Frederique Constant, Gucci, Edox, Casio, Citizen, Pandora և այլն։ Ապրանքանիշերը ներկրվում են տասնյակ երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և այլն։

«Թե մեր ընկերությունը, թե «Գալաքսի» ընկերությունների խումբը, յուրաքանչյուր տարի ավելի մեծ նպատակներ և ծրագրեր է դնում մեր առջև։ Ու թվում է, այս պրոցեսն անվերջ է։ Շատ մեծ դրայվ կա մեր ընկերությունում, շարունակ աճում ենք, շարունակ նոր հորիզոններ բացահայտում, ձեռքի տակ միշտ նոր նախագծեր են, նոր բանակցություններ, նոր գործընկերներ, նոր ճանապարհորդություններ ու ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն։ Խելահեղ ռիթմ է, բայց նաև հետաքրքիր է ու մոտիվացնող»,– ասել է TI’ME ընկերությունների գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

TI’ME-ը հապավում է՝ «Territory Where I’M Excited» («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում եմ»): Շուկա մուտք գործելով` ընկերությունը փոխել է հաճախորդների սպասարկման վերաբերյալ կարծրատիպերը, ստեղծել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ: 2020թ.-ից ի վեր ընկերությունը նաև գործարկել է E-commerce հարթակը Հայաստանում, ապա նաև Վրաստանում և Բելառուսում։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ