ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ Է

Հավատարմությունը փոխադարձ է․ այս կարգախոսով TI’ME-ը մեկնարկեց իր նոր ծրագիրը: Յուրաքանչյուր ընկերության համար չկա ավելի բարձր գնահատական, քան հաճախորդի հավատարմությունը:

Ի պատասխան այդ հավատարմությանը TI’ME-ի բոլոր հաճախորդներին արդեն իսկ տրամադրվում են TI’MEClub կուտակային քարտեր յուրաքանչյուր գնման հետ: TI’MEClub քարտապանները ոչ միայն կուտակում են միավորներ կատարված գնումներից, այլև՝
-Կարող են օգտագործել կուտակված միավորները TI’ME, G-Shock և PANDORA բոլոր խանութ-սրահներում,
-Կարող են մոդելի գումարն ամբողջությամբ վճարել կուտակված միավորներով,
-Կարող են կուտակված միավորներով գնել զեղչված մոդելներ,
-Կարող են կուտակել միավորներ նաև օնլայն գնումներից:

Իսկ հատուկ ներբեռնված հավելվածը հնարավորություն կտա օգտագործել TI’MEClub քարտն առցանց:

Դառնալով TI’MEClub անդամ և կատարելով գնումներ, քարտապանը կարող է բարձրացնել իր կուտակման շեմը՝ 5%-ից 10%, և այնուհետև 10%-ից 15%: Քարտերը տրամադրվում են հաշվի առնելով հաճախորդի նախկինում կատարված գնումները:

TI’ME-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: TI’ME-ը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Խանութ-սրահների քանակը 3 երկրում հասնում է 33-ի:

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ