UCOM-Ը ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՎՃԱՐԻ ԴՈԼԱՐԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐ

Ucom ընկերությունը կվճարի Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները ճիշտ ժամանակին՝ մայիսի 16-ին։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Ucom ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրում առօրյա աշխատանքը բնականոն ռեժիմ վերադարձնելու, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և բաժանորդների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է հղումով։

Նորություններ
Տիրամիսուի պատրասման մաստեր-կլաս` PAUL-ում
25 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
16 Ապրիլի, 2025
ԱՎԵԼԻՆ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ