UNITY՝ «ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՆՈՐ ՏԱՐԻՖ». UCOM-Ը ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ

Ucom ընկերությունը հանդես է եկել նոր՝ Unity տարիֆով, որում միավորված են թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններն ամբողջ ընտանիքի համար։ Միանալով Unity տարիֆներին, բաժանորդները յուրաքանչյուր ամիս կարող են ստանալ մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 200+ հեռուստաալիքներ, անսահմանափակ շարժական ինտերնետ, մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, Super Wi-Fi սարք և հատուկ սակագնով մինչև 4 հավելյալ Unity Super SIM-քարտեր՝ նոր տարիֆն ամբողջ ընտանիքով վայելելու համար։

«Unity տարիֆներն իրապես բոլոր ժամանակների մեր լավագույն առաջարկն են։ Մեր նոր և առկա բաժանորդների համար մենք միավորել ենք ֆիքսված և շարժական կապի այն բոլոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած ընտանիքի։ Ընտրելով հենց ձեր ընտանիքին ամենահարմար տարիֆը՝ ամսական ընդամենը 8 000-ից 20 000 դրամի շրջանակներում Դուք ոչ միայն հնարավորություն ունեք ստանալու անսահմանափակ ինտերնետ և շատ րոպեներ, այլև տան ամենաարագ ինտերնետը, ամենաշատ հեռուստաալիքները, չհաշվել րոպեներն ու մեգաբայթերը և խնայել ընտանեկան բյուջեն։ Իսկ վճարումը կկատարեք մեկ միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Ձեր Unity տարիֆի հիմնական հեռահամարը», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

«Unity տարիֆների առավելությունները շատ են։ Super Unity տարիֆներին միանալու դեպքում, օրինակ, բաժանորդները կստանան Super Wi-Fi սարք, որը 16 անգամ ավելի արագ ինտերնետ, 2 անգամ ավելի լայն ծածկույթ և 2 անգամ ավելի կայուն Wi-Fi է ապահովում ձեր տան ամեն սենյակում։ Իսկ ձեռք բերելով սուպեր տարիֆով SIM-քարտերը՝ Դուք նվեր կանեք ոչ միայն Ձեզ, այլև Ձեր մտերիմներին», – նշել է կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը:

 Նոր տարիֆները ներկայացված են մարզային՝ Unity 7000 և Unity 9000 տարբերակներով, ինչպես նաև «գին-որակ-ներառումներ» լավագույն համադրությամբ՝ Unity 8000, Unity 12 000, Super Unity 16 000 և Super Unity 20 000 տարբերակներով: Օրինակ՝ վճարելով ամսական ընդամենը 16 000 դրամ, Super Unity 16 000 տարիֆի բաժանորդները կստանան մինչև 300 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ, Super Wi-Fi սարք, անսահմանափակ շարժական ինտերնետ, 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու, ինչպես նաև 180 րոպե տան հեռախոսից օգտվելու համար, 200+ հեռուստաալիք դիտելու և 4 Unity Super SIM-քարտ ձեռք բերելու հնարավորություն։ Ի դեպ, Unity Super SIM կանխավճարային քարտերը հասանելի են բացառապես Unity տարիֆներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Unity տարիֆից դուրս, օրինակ, Unity 1500 SIM-քարտի ամսավճարը 3000 դրամ է, իսկ Unity 3500-ի ամսավճարը՝ 5000 դրամ: 

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։ Դրա շրջանակներում Unity 12000 տարիֆով բաժանորդները յուրաքանչյուր ամիս, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, կստանան անսահմանափակ ինտերնետ և 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո ամսական կստանան 30 ԳԲ ինտերնետ ու կդիտեն 150 TV ալիք։ Իսկ Unity 9000 մարզային տարիֆով բաժանորդները կունենան 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո կդիտեն 150-ը։

Նորություններ
PANDORA՝ քո օնլայն զարդատուփը
11 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
VANNA ժամացույցների տիեզերական մինիմալիզմը՝ ներկայացված TI’ME սրահներում
24 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի` առաջին եռամսյակում լավագույն արդյունք ցուցաբերած աշխատակիցները հանդիպել են Արամ Խաչատրյանի հետ
22 Մայիսի, 2024
ԱՎԵԼԻՆ