«Երևան Մոլն» ամփոփում է «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագիրը

Ավարտվեց «Երևան Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի նախաձեռնած «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագիրը, որն իրականացվում էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ դիզայներների հետ համագործակցության արդյունքում: Այն նախատեսված էր անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի անվճար կանխարգելիչ հետազոտությունների համար գումարի ձեռբերմանը:

Շուրջ մեկ ամիս «Երևան Մոլի» կենտրոնական ատրիումում գործում էր ցուցահանդես վաճառք, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների արտադրած հագուստն ու աքսեսուարները: Վերջիններիս վաճառքից մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում գոյացել է 543 000 ՀՀ դրամ գումար, որի 50%-ին Երևան Մոլն իր կողմից ևս կավելացնի 750 000 դրամ և կփոխանցի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: Կենտրոնն էլ իր հերթին ծրագրի շրջանակներում գրանցված կանանց մատուցվող ծառաությունների արժեքը կզեղչի 50%-ով, ինչը մոտ 100 կանանց հետազոտվելու հնարավորություն կտա: Հաճախորդի համար հետազոտությունն ամբողջությամբ անվճար կլինի:

«Երևան Մոլը», հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքանությանը, հետագայում ևս իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացնելու է նմանատիպ բարեգործական ակցիաներ:

«Երևան Մոլը» ներառված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ