Երևանցիների սիրելի «Սանտաֆե» սրճարանը պատրաստվում է սեզոնի բացմանը

Երևանյան կոլորիտը, համն ու հոտը հատկապես տարբերվող է քաղաքային զբոսանքներով կամ բացօթյա սրճարանում անցկացրած հաճելի երեկոներով պայմանավորված։ Այդ ամենը նախապատրաստելու համար այսօր «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Santafe սրճարանի և Pahest33 բառ-ռեստորանի թիմերը մաքրության օր էին անցկացնում սրճարանի տարածքում։ Թիմի բոլոր անդամները անխտիր մեկ առ մեկ ստուգում ու կարգի էին բերում ամեն մի անկյուն՝ հաշվի առնելով ամեն մի մանրուք։

«Մեր թիմի ավանդույթն է, «սեզոնի բացումից» առաջ ամբողջ թիմով միասին իրականացնել նախապատրաստական աշխատանքները։ Մեզ համար սեզոնի առաջին հաճախորդներին ընդունելը տոն է։ Մենք անգամ կատակում ենք, ասելով, որ երաժիշտները երևի այսքան հանգամանալից չեն պատրաստվում իրենց համերգներին, որքան մենք՝ ամառային երեկոներին»,-ասաց Santafe սրճարանի տնօրեն Հրաչ Մարտիրոսյանը։

«Սանտաֆե» սրճարանը առանձնանում է իր յուրահատուկ դիզայնով, սպասարկման առանձնահատկություններով, ինչպես նաև այն քիչ բացօթյա սրճարաններից է Երևանում, որի գործունեության արդյունքում կանաչ տարածքի ավելացում է արձանագրվել։ Սրճարանի պլանավորումը կատարվել է այնպես, որ ներդաշնակ համակցվի բնության հետ, իսկ յուրահատուկ ինտերիերը, նրբաճաշակ խոհանոցն ու բացառիկ սպասարկումը այն դարձրել են Երևանի բնակիչների և հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը։ Միայն 2018-ին «Սանտաֆեի» թիմը սպասարկել է ավելի քան 250,000 հյուրերի:

«Սպասարկման ոլորտը ու դրա զարգացումը փոխկապակցված են զբոսաշրջության զարգացման և մեր երկրի միջազգային հեղինակության հետ։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր աշխատանքը, ի վերջո, ամեն մի այցելու իր հետ տանում է Երևանի համն ու հոտը, զգացողությունն ու տրամադրությունը, իսկ մենք պետք է իրենց փորձառությունը բացառիկ դարձնենք»,-նշեց Pahest33 կոնցեպտային բառ ռեստորանի գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։

«Սանտաֆեն» 2019-ին խոստանում է մանկական հատվածում փոփոխություններ, իսկ բացօթյա խոհանոցն ու գինու հատվածը, որի մեկնարկը 2018-ին տրվեց, հավակնում է զարմացնել իր բացառիկությամբ։ Միաժամանակ, Pahest33-ն էլ խոստանում է շարունակել ակումբային երաժշտությամբ ուղեկցվող բացառիկ միջոցառումները։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Pahest33-ը և Santafe-ն նոր որակ բերեցին սպասարկման ոլորտում Հայաստանում, և ընկերությունների խումբը հավակնում է ընդլայնել իր պորտֆոլիոն այս ոլորտում՝ նոր ու հետաքրքիր սննդի ու սպասարկման օբյեկտների ստեղծմամբ։

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ