Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը

Ապրիլի 26-ին Ucom ընկերության և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի գործակցությամբ ամփոփվել են «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները։ Հաղթող Տիգրան Մադոյանն արժանացավ Ucom ընկերության կողմից սահմանված 2000 ԱՄՆ դոլար մրցանակին իր «Հայ միասնության ստվերը» ստեղծագործության համար։

Հանդիպմանը ներկա էին ավելի քան 50 արտիստներ, կինոգործիչներ, վայելչագրության, դիզայնի և լուսանկարչության պրոֆեսիոնալներ։ Ստեղծարար երիտասարդներին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։

«Ucom-ը հիմնադրման օրվանից աջակցել է որակյալ մեդիա-բովանդակության ստեղծմանն ու զարգացմանը։ Տարիներ շարունակ Ucom-ը լրջագույն ֆինանսական ներդրումներ է արել մասնավորապես հայկական որակյալ հեռուստաբովանդակություն ստեղծելու համար։ Այս քայլով զարկ ենք տվել ոչ միայն հայկական ֆիլմարտադրության զարգացմանը, այլև խթանել ենք որակյալ արտադրանք ստեղծող ռեժիսորների, սցենարիստների, արտիստների աճ։ Նոր սերնդի որակյալ աշխատանք ստեղծող լուսանկարիչներն անմասն չէին կարող լինել այս գործընթացից», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը, որի անդամները` երաժիշտներ, կինոգործիչներ, գրողներ և այլ արվեստագետներ, ծանոթացել են իրենց ակտիվ մասնակցությունն ակնկալող մի շարք ծրագրերի, մրցույթների և կրթաթոշակ ստանալու հնարավորություններին։

«Հպարտ ենք Ucom-ի հետ մեր նորաստեղծ համագործակցության համար», – նշել է «Creative Armenia»-ի տնօրեն Կարին Հովհաննիսյանը ու հավելել. «Մեր հիմնադիր գործընկեր JHM հիմնադրամի, ստրատեգիական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և աշխարհով մեկ մեր մշակութային համակիրների հետ միասին մենք ձևավորում ենք մշակութային կոալիցիա, որը կխթանի հայ ստեղծարար միտքը գալիք սերունդների համար: Ucom-ը միանում է մեզ որպես գործընկեր հաղորդակցության գծով` ապահովելու, որ Հայաստանի ստեղծարար ձայները լսելի դառնան գլոբալ հարթակներում»։

«Creative Armenia»-ի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից սահմանված կրթաթոշակի արժանացած, ինչպես նաև Բրյուսելի Villa Empain ուղևորվող «East-West Residency» ծրագրի հաղթող ճանաչված տաղանդավոր արվեստագետները նույնպես մասնակցել են միջոցառմանը և կիսվել հաջողության իրենց փորձով ու պատմությամբ։

Հավելենք, որ ոչ ֆորմալ այս հանդիպման պաշտոնական հյուրընկալը Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանն էր։ «Գալաքսի» ընկերությունների խումբը ի դեմս խմբի կազմում հանդես եկող ընկերությունների շարունակաբար իրականացնում են սոցիալական նշանակության ծրագրեր՝ աջակցելու ստեղծարար մշակույթի ոլորտը Հայաստանում։

Պաշտոնական Հաղորդագրություններ
«Գալաքսի» ընկերությունների խումբը ղեկավար կազմով ամփոփել է 2024-ը. տեղի է ունեցել առաջատար ընկերությունների պարգևատրում
«Գալաքսի» ընկերությունների խումբը Ձիթողցյանների տուն-պատկերասրահում ամփոփել է 2024-ին կատարված աշխատանքները: ...
26 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ