ՖուրունջյանԶարուհի
Խմբի Ֆինանսական Տնօրեն, «Գալաքսի» ընկերությունների խումբ
  • Զարուհին միացել է «Գալաքսի» խմբին 2026 թվականի փետրվարին՝ որպես խմբի ֆինանսական տնօրեն։

    Մինչև Galaxy Group-ին միանալը, Զարուհին ավելի քան 20 տարի աշխատել է KPMG-ում` զբաղեցնելով KPMG Հայաստանի և Վրաստանի խորհրդատվական բլոկի տնօրեն/ղեկավարի պաշտոնը:

    Զարուհին խորհրդատվական մեծ փորձ ունի տարբեր ոլորտներում, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: Փորձագիտության ուղղություններն են՝ ֆինանսական ծառայություններ, պետական ​​հատված, հեռահաղորդակցություն, էներգետիկա և բնական պաշարներ, մանրածախ և սպառողական շուկաներ, հյուրընկալություն և անշարժ գույք, գյուղատնտեսություն:

    Ավելի քան 20 տարվա փորձ ունենալով խորհրդատվական ոլորտում՝ Զարուհին մատուցել է ծառայություններ ֆինանսական վերլուծությունների, գործարար գործընթացների բարելավման, PMO ծառայությունների, ESG և կլիմայի փոփոխության, HR խորհրդատվության, համապատասխանության ստուգման և ուսումնասիրության, ինչպես նաև հետաքննությունների ուղղություններով։ Նա նաև զբաղվել է ներքին աուդիտի աջակցությամբ, ներքին վերահսկողության նախագծմամբ, ներդրմամբ և մոնիտորինգով, ինչպես նաև շուկայի և իրագործելիության ուսումնասիրություններով, շուկայի հետազոտությամբ և համեմատական վերլուծություններով։

    Զարուհին ստացել է Տնտեսագետի գերազանցության աստիճան Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից: Ի հավելում, Զարուհին հանդիսանում է Երդվյալ և հավաստագրված հաշվապահների ասիցիացիայի անդամ:

    Զարուհին շատ սիրում է դասավանդել։ Նա դասախոսել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, ինչպես նաև դասընթացներ է վարել ACCA ուսանողների համար։

    ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
    Մենք պրոֆեսիոնալների թիմ ենք, կիսում ենք միևնույն երազանքները և էթիկական նորմերի ինստիտուցիոնալ գիտակցմամբ համախմբված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու և կյանքի որակը բարելավելու առաքելության շուրջ։ Մեր գործում և թիմում ներգրավվելու տարբեր ճանապարհներ կան. բոլորն էլ, միևնույն է, դառնում են հաջողության պատմության ճանապարհներ։