Զարուհին միացել է «Գալաքսի» խմբին 2026 թվականի փետրվարին՝ որպես խմբի ֆինանսական տնօրեն։
Մինչև Galaxy Group-ին միանալը, Զարուհին ավելի քան 20 տարի աշխատել է KPMG-ում` զբաղեցնելով KPMG Հայաստանի և Վրաստանի խորհրդատվական բլոկի տնօրեն/ղեկավարի պաշտոնը:
Զարուհին խորհրդատվական մեծ փորձ ունի տարբեր ոլորտներում, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: Փորձագիտության ուղղություններն են՝ ֆինանսական ծառայություններ, պետական հատված, հեռահաղորդակցություն, էներգետիկա և բնական պաշարներ, մանրածախ և սպառողական շուկաներ, հյուրընկալություն և անշարժ գույք, գյուղատնտեսություն:
Ավելի քան 20 տարվա փորձ ունենալով խորհրդատվական ոլորտում՝ Զարուհին մատուցել է ծառայություններ ֆինանսական վերլուծությունների, գործարար գործընթացների բարելավման, PMO ծառայությունների, ESG և կլիմայի փոփոխության, HR խորհրդատվության, համապատասխանության ստուգման և ուսումնասիրության, ինչպես նաև հետաքննությունների ուղղություններով։ Նա նաև զբաղվել է ներքին աուդիտի աջակցությամբ, ներքին վերահսկողության նախագծմամբ, ներդրմամբ և մոնիտորինգով, ինչպես նաև շուկայի և իրագործելիության ուսումնասիրություններով, շուկայի հետազոտությամբ և համեմատական վերլուծություններով։
Զարուհին ստացել է Տնտեսագետի գերազանցության աստիճան Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից: Ի հավելում, Զարուհին հանդիսանում է Երդվյալ և հավաստագրված հաշվապահների ասիցիացիայի անդամ:
Զարուհին շատ սիրում է դասավանդել։ Նա դասախոսել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, ինչպես նաև դասընթացներ է վարել ACCA ուսանողների համար։
