Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին «Գալաքսի» ընկերությունների խմբից

Հայությունն ապրում է մեր նորօրյա պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկը. մեզ՝ բոլորիս, մեծ ցավ է համակել: Սակայն մենք գիտակցում ենք, որ անկախ այդ ամենից, մեր մանուկները պետք է զգան ամանորի շունչն ու տոնական տրամադրությունը։

Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցին իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխաներ այս տարի ստացան իրենց նվերները։

«2020 թվականի աշունը հավերժ կմնա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Յուրաքանչյուր հայ այս օրերին սգում է հայրենազրկման և պատերազմում ընկած մեր քաջ հայորդիների կորստի ցավը։ Մենք իհարկե գիտակցում ենք, որ այս նախաձեռնությամբ հնարավոր չէ մեղմել այն ահռելի ցավն ու ողբերգությունը, որ այս օրերին ապրում են արցախցի ընտանիքները, և ցավոք սրտի, նաև երեխաները, սակայն այն միտքը, որ այս ծանրոցները կարող են թեկուզ թույլ ժպիտ պարգևել արցախցի մանուկներին, մեզ ստիպեց ոգեշնչվել և իրականացնել այս ծրագիրը», – ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության ղեկավար Շուշան Հարությունյանը։

Յուրաքանչյուր երեխայի «մի տուփ ջերմություն» նվիրեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Մեգաթոյզի», «Կինոպարկի», «Մեգասպորտի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Տերյան 5»-ի, «Սանտաֆեի», «Պահեստ33-ի» աշխատակիցները։

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ռեսուրսների հավաքագրման բաժնի ղեկավար Իզաբելլա Մանասարյանի խոսքով` արդեն չորրորդ անգամ անցկացվող «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությամբ կազմակերպությունն այս տարի աջակցում է Արցախից Հայաստան եկած, պատերազմական իրավիճակից տուժած, ինչպես նաև կարիքի մեջ հայտնված ընտանիքներին ու նրանց երեխաներին։

«Շատ շնորհակալ եմ «Գալաքսի» ընկերությունների խմբին 300 երեխայի ամանորյա նվերներով այսքան ուրախացնելու համար: Ըստ մեր ուսումնասիրությունների` Արցախից Հայաստան ժամանած ընտանիքներում ամանորյա նվերներ գնելն այս օրերին հետին պլան է մղվել հոգսաշատ առօրյայի պատճառով», – ասաց Մանասարյանը:

Նվերներն ուղևորվեցին Շիրակի մարզ՝ Ամասիա համայնք։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին  «Գալաքսի» ընկերո ...
04 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց « ...
21 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը
Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40  գործարարն ...
13 Հունիսի, 2024
ԱՎԵԼԻՆ