Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին «Գալաքսի» ընկերությունների խմբից

Հայությունն ապրում է մեր նորօրյա պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկը. մեզ՝ բոլորիս, մեծ ցավ է համակել: Սակայն մենք գիտակցում ենք, որ անկախ այդ ամենից, մեր մանուկները պետք է զգան ամանորի շունչն ու տոնական տրամադրությունը։

Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցին իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխաներ այս տարի ստացան իրենց նվերները։

«2020 թվականի աշունը հավերժ կմնա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Յուրաքանչյուր հայ այս օրերին սգում է հայրենազրկման և պատերազմում ընկած մեր քաջ հայորդիների կորստի ցավը։ Մենք իհարկե գիտակցում ենք, որ այս նախաձեռնությամբ հնարավոր չէ մեղմել այն ահռելի ցավն ու ողբերգությունը, որ այս օրերին ապրում են արցախցի ընտանիքները, և ցավոք սրտի, նաև երեխաները, սակայն այն միտքը, որ այս ծանրոցները կարող են թեկուզ թույլ ժպիտ պարգևել արցախցի մանուկներին, մեզ ստիպեց ոգեշնչվել և իրականացնել այս ծրագիրը», – ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության ղեկավար Շուշան Հարությունյանը։

Յուրաքանչյուր երեխայի «մի տուփ ջերմություն» նվիրեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Մեգաթոյզի», «Կինոպարկի», «Մեգասպորտի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Տերյան 5»-ի, «Սանտաֆեի», «Պահեստ33-ի» աշխատակիցները։

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ռեսուրսների հավաքագրման բաժնի ղեկավար Իզաբելլա Մանասարյանի խոսքով` արդեն չորրորդ անգամ անցկացվող «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությամբ կազմակերպությունն այս տարի աջակցում է Արցախից Հայաստան եկած, պատերազմական իրավիճակից տուժած, ինչպես նաև կարիքի մեջ հայտնված ընտանիքներին ու նրանց երեխաներին։

«Շատ շնորհակալ եմ «Գալաքսի» ընկերությունների խմբին 300 երեխայի ամանորյա նվերներով այսքան ուրախացնելու համար: Ըստ մեր ուսումնասիրությունների` Արցախից Հայաստան ժամանած ընտանիքներում ամանորյա նվերներ գնելն այս օրերին հետին պլան է մղվել հոգսաշատ առօրյայի պատճառով», – ասաց Մանասարյանը:

Նվերներն ուղևորվեցին Շիրակի մարզ՝ Ամասիա համայնք։

Պաշտոնական Հաղորդագրություններ
Courtyard by Marriott Yerevan-ը իր հյուրընկալ դռները բացեց ապրիլի 6-ին՝ Տերյան 5 հասցեում
Հպարտ ենք ներկայացնելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը, որն իր հյուրընկալ ...
15 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների հրավերով տեղի է ունեցել հայ-ֆրանսիական գործարար նախաճաշ
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանի և խմբի համ ...
12 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայ ...
12 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ