Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին

Գործընկեր`«Վորլդ Վիժն Հայաստան»

Նախագծի մեկնարկ` Դեկտեմբեր 2020 թ․

Նախագծի անվանումը` Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին «Գալաքսի» ընկերությունների խմբից

 

Նախագծի մասին

Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցին իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխաներ այս տարի ստացան Ամանորյա նվերները։
Յուրաքանչյուր երեխայի «մի տուփ ջերմություն» նվիրեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Մեգաթոյզի», «Կինոպարկի», «Մեգասպորտի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Տերյան 5»-ի, «Սանտաֆեի», «Պահեստ33-ի» աշխատակիցները։

Կարդացեք ավելին նախագծի մասին այստեղ