Teryan 5-ը ժամանակակից 75 մետր բարձրությամբ 22 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք է: Այն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որն առաջարկում է բարձր դասի բնակարաններ, ինչպես նաև լիարժեք սպասարկում հյուրանոցի կողմից։ Այն գտնվում է Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում և նախագծված է Broadway Malyan-ի բրիտանացի առաջատար ճարտարապետների կողմից: Ավելի քան 60 տարվա գործունեության ընթացքում նրանք բարձր հեղինակություն են ձեռք բերել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` բնակելի, կրթական, աշխատավայրի, մանրածախի, հյուրընկալության և այլն։ Broadway Malyan-ը ստեղծում է ինքնության ուժեղ զգացողությամբ վայրեր, որտեղ մարդիկ և համայնքները ցանկանում են ապրել, սովորել, գնումներ կատարել, աշխատել և հանգստանալ:
Սկսած 1958 թվականից առ այսօր բացի Մեծ Բրիտանիայից, Broadway Malyan-ը հիմնել է ճարտարապետական ստուդիաներ տարբեր երկրներում, այդ թվում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, ԱՄԷ-ում, Սինգապուրում, Շանհայում, Հարավ Աֆրիկյան հանրապետությում, Հնդկաստանում և այլ:
Teryan 5-ի առաջին 11 հարկերը զբաղեցնում է Courtyard By Marriott հյուրանոցը իր 173 համարներով, իսկ վերին 11 հարկերը շուրջ 75 բնակարաններ են:
Բնակիչների համար առկա է 90 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա 4 հարկանի կայանատեղի, SPA, Fitness և կոնսյերժ ծառայություններ: Շենքի ընդհանուր մակերեսը կազմում 31,000 մ2 և այն կհանձնվի շահագործման մինչև 2021 թվականի վերջ։
Զրուցել ենք Broadway Malyan խմբի նախագահ և նախագծման ղեկավար Ստյուարտ Ռաֆի հետ, ով ներկայացրել է նախագծի մանրամասներն ու առավելությունները
Որո՞նք են նախագծման և ճարտարապետության վերջին միտումներն այս պահին, ի՞նչ ազդեցություն է համավարակն ունեցել նախագծման վրա և արդյո՞ք կլինեն երկարաժամկետ ազդեցություններ։
– Ներկայումս ճարտարապետությանն ու քաղաքային նախագծմանն ուղեկցող իրապես կարևոր խնդիրը քայլելու համար հարմար, այն է՝ գեղեցիկ և, միևնույն ժամանակ, ֆունկցիոնալ քաղաքի գաղափարն է, որտեղ շրջաններն ու կառույցները բազմաֆունկցիոնալ են և նպաստում են առողջ ապրելակերպին ու համայնքի արժեքավոր փոխգործակցությանը։
Ապագայում առողջությունն ու բարեկեցությունը կլինեն թե՛ նախագծման, թե՛ բոլոր ոլորտներում բիոֆիլիկ նախագծման հիմնական շարժիչ ուժերը, քանի որ քաղաքային պայմաններում բաց տարածքների հասանելիությունը դառնում է չափազանց կարևոր, հետևաբար օգտագործողներն ունենում են ուժեղ կապ բնության հետ, ինչպես նաև ստանում են առողջապահության տեսանկյունիցբոլոր այն մտավոր և ֆիզիկական առողջական առավելությունները, որոնք այն կարող է տրամադրել։ Սա հատկապես կարևոր կլինի հետպանդեմիկ աշխարհում, որտեղ առկա կլինի համայնքային պայմաններում առավել առանձնահատուկ տեղեկացվածության բնական բնազդ և անվտանգ ու մաքուր միջավայր ստեղծելու ցանկություն։
Ապագան դիտարկելիս, ընդհանուր առմամբ, կայուն նախագիծն այն գործոնն է, որն ընկած է շինարարական օբյեկտի զարգացման հիմքում, քանի որ ողջ կենսացիկլի ընթացքում շինարարական աշխատանքների իրականացման որակական բնութագրերը կարևոր ազդեցություն կունենան հետագա ճարտարապետական միտումների վրա։ Չի լինի համաճարակի մեկ միասնական ազդեցություն, քանի որ այն զանազան ձևերով է ազդել տարբեր շրջանների և ոլորտների վրա, չնայած հստակ է, որ համաճարակի հիմնական գլոբալ ազդեցություններից մեկն այն է, որ այն հանդիսացել է մեր՝ արդեն տեսած, հատկապես տեխնոլոգիաների մասով միտումների ամենամեծ խթանը։
Հնարավոր է` համաճարակի երկարաժամկետ հեռանկարում ամենամեծ ազդեցությունը կրի աշխատավայրը անցած 12 ամիսների ընթացքում հեռահար աշխատանքի անցնելուց հետո: Այնուամենայնիվ, սա անպայմանորեն չի նշանակում, որ կլինի կոմերցիոն տարածքի կրճատում, սակայն այն կզարգանա, քանի որ աշխատանքը դառնում է ավելի խելացի, և բիզնեսը որդեգրում է ավելի հիբրիդային մոտեցում աշխատանքային պրակտիկաների նկատմամբ։
Գրասենյակները գրասեղանային ձևաչափից կվերածվեն հանդիպումների և համագործակցության ձևաչափի, որոնք հավանաբար բաժանված կլինեն շրջակայքերի և թիմերի, որտեղ ներդրվում է առանձին բաժիններից կամ խցիկներից իրականացվող աշխատանքը։ Գրասենյակների չափերը կմնան նույնը, սակայն կլինեն ավելի քիչ անձինք, և հատակագիծն ամբողջովին կտրանսֆորմացվի։
Ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունեք Երևանի ճարտարապետության մասին։
– Ճարտարապետության տեսանկյունից Երևանը չափազանց հետաքրքիր քաղաք է։ Քաղաքով շրջելիս կարելի է զգալ տարածաշրջանային ազդեցությունների լայն շղթա, որոնք միաձուլվում են՝Երևանին իր յուրահատուկ ինքնությունը հաղորդելու համար: Կան 20-րդ դարի մոդեռնիստական ճարտարապետության որոշ իրավամբ հետաքրքիր նմուշներ, այդ թվում Կասկադի տպավորիչ համալիրը, որոնք ներկայացնում են Երևանի ժամանակակից պատմությունը, մինչ բաց տարածքներն ու լայն ծառուղիները ստեղծում են միաժամանակ սքանչելի, սակայն նաև մտերմիկ, ապահով և հյուրընկալ միջավայր։
Ի՞նչն էր դարձել ձեր թիմի ներշնչանքը Teryan 5-ը նախագծելիս և որքանո՞վ է նախագիծը համահունչ կենտրոնական Երևանի ճարտարապետությանը։
– Համապատասխանումը քաղաքային միջավայրին և շինության ընդգրկումը քաղաքի ավելի լայն համայնապատկերում նախագծման գործընթացի հիմքում էր և ուղեկցվում էր այնպիսի շինություն կառուցելու ոգեշնչմամբ, որն, անշուշտ, կառանձնանար առանց բացահայտորեն աչքի ընկնելու։ Նախագծի վրա ազդեցություն է գործել նաև տարբեր բարձրությամբ հարկերի քանակը՝ շինության ներսի հատվածը զանազան նպատակներով` որպես ընդունարան, հյուրանոց, միջանկյալ հարկ և երկու տարբեր տեսակի բնակելի միավոր օգտագործելու շնորհիվ։
Հարկերի այս տարբեր բարձրությունները քողարկելու համար լուսամուտների և դռների դիրքն ու ճարտարապետական տարրերը ստեղծում են առերևույթ պատահական նմուշ, որն ընդգծում է շենքի բարձրությունը և ստեղծում հետաքրքիր ներդաշնակություն, ինչը համահունչ է Երևանի՝ նախկինում կառուցված շենքերի տեսանելի նախշերին և ֆրիզներին։ Շենքը պատված է քարով, որն արտացոլում է Երևանի սրտում գտնվող շատ շենքերի նյութեղենությունը և ապահովում է, որ ժամանակակից նախագիծը ներդաշնակ լինի իր շրջակայքի հետ։
Շինհրապարակն ինքնին մի շարք մարտահրավերների հանգեցրեց շնորհիվ իր կենտրոնական դիրքի և արդեն առկա շենքերի մոտակայության, սակայն հարթ էֆեկտով նախագիծը մեզ հնարավորություն է տվել ստեղծել նոր ուղենիշ, որը քաղաքի կենտրոնի համար հանդիսանում է կարևոր կողմնորոշիչ և որակի չափանիշ։
Որո՞նք են Teryan 5-ի նախագծի նման բազմաֆունկցիոնալ նախագծերի առավելությունները։
– Բարձրակարգ բնակավայրերի և հյուրանոցների ինտեգրումը ենթադրում է ոչ միայն հենց շինությունը, այլև կենսակերպի ձևավորումը։ Հյուրանոցներն այլևս չեն հանդիսանում պարզապես մարդկանց համար նախատեսված կեցավայրեր, դրանք հանդիպումների վայրեր են, բիզնեսի և սոցիալական կենտրոններ, նաև փախուստի դիմելու հնարավորություններ են, միևնույն ժամանակ՝ փոխգործակցելու վայրեր։
Բնակավայրերն ու հյուրանոցները մեկ շինությունում համատեղելով՝ կարելի է ստեղծել կապեր, որոնք արժեքավոր են և՛ այցելուների և՛ բնակիչների համար՝ վերջիններիս հնարավորություն տալով կիսվելու ոչ միայն գործնական իմաստով լավագույն հարմարություններով, այլև իրենց ձգտումներով։
Teryan 5-ը «Գալաքսի» ընկերությունների խմբի և Marriott International-ի համատեղ նախագիծն է: «Գալաքսին» հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Հյուրընկալության և սպասարկման ոլորտում խմբի կազմում հանդես են գալիս Santafe սրճարանը, Pahest33 բար-ռեստորանը և շուտով իր դռները կբացի ֆրանսիական հայտնի PAUL սրճարանը։