#GalaxySpotlight. «Գալաքսիում» բոլորն առաջնորդվում են գերազանցության սկզբունքով

Մինչ այժմ staff.am այցը եղել է տարբեր՝ ՏՏ, հեռահաղորդակցության, վաճառքի, սպասարկման և այլ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ։ Յուրաքանչյուրն առանձնացել է իր մոդելով, կորպորատիվ մշակույթով ու արժեքներով, իսկ այժմ պատկերացրեք մեկ ընկերություն, որը համախմբում և գլխավորում է այս միմյանցից խիստ տարբեր ոլորտների ընկերություններն ու ստեղծում եզակիություն հայաստանյան շուկայում։

Խոսքը Հայաստանի լավագույն ու շատ մասնագետների կողմից ցանկալի գործատու «Գալաքսի» ընկերությունների խմբի մասին է, որի մեջ են ներառված հետևյալ ընկերությունները՝ MegaFood, Ucom, IU Networks, Yerevan Mall, Time, Chronograph, MegaToys, MegaSport, Pahest33, SantaFe.

Այս տարիների ընթացքում «Գալաքսին» ի շնորհիվ իր մեծ համայնքի ցույց է տվել իր գերազանցությունը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, ինչի մասին էլ այսօր կզրուցենք «Գալաքսի» ընկերությունների խմբի Համայնքի զարգացման պատասխանատու Լիլիթ Պողոսյանի հետ։

Լիլիթ, շնորհակալություն StaffMedia նախագծի շրջանակներում «Գալաքսիի» «տիեզերական» ուղու մասին մեզ հետ կիսվելու համար:

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանում գործում է ավելի քան 20 տարի՝ որտեղի՞ց սկիզբ առավ այս հեռանկար ունեցող ճանապարհը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին, և այդ ժամանակից ի վեր որակապես նոր փոփոխություններ է բերել իր գործունեության բոլոր ոլորտներում: Սկզբում սննդի մատակարարման ընկերություն էր, շուտով ընդլայնեց իր պորտֆոլիոն՝ ներգրավվելով սպառողական ապրանքների, մանրածախ վաճառքի, անշարժ գույքի, սպասարկման, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում:

Ներկայումս «Գալաքսիի» պորտֆոլիոն ներառում է 15 բազմաոլորտ ընկերություններ 3 երկրում՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս։

Տարբեր ոլորտներում գործող Հայաստանի առաջատար ընկերություններ, ավելի քան 2000 աշխատակից, 20-ամյա հաջողության պատմություն․ ի թիվս այս ոգևորող ձեռքբերումների, ի՞նչ այլ հաջողություններ եք գրանցել այս ընթացքում․

Մեր ընկերությունները եզակի են իրենց տեսակի մեջ, կարող եմ վստահ ասել, որ մեր 20 տարվա ճանապարհը հնարավորություն է տվել մեզ ստեղծելու և զարգացնելու ռազմավարական գործընկերություն 200-ից ավելի ընկերությունների հետ աշխարհի շուրջ 20 խոշոր բիզնես ուղղություններով: Ձեռքբերումների մասին, իհարկե, կարող ենք շա՜տ խոսել, բայց մեզ համար հաջողությունը նաև այն մեծ փորձառությունն է, որ ստացել ենք ոչ միայն մեր գաղափարներն ու ծրագրերը հաջողությամբ իրագործելուց, այլ նաև մարտահրավերների ու դժվարությունների ժամանակ։ Բայց այս մեծ փորձն է հանդիսանում մեր հաջողության գլխավոր գրավականը։

Ձեռքբերումները նաև արդյունք են «Գալաքսիի» մարդակենտրոն մոտեցման։ Այստեղ յուրաքանչյուր աշխատակից մասն է կազմում այդ մեծ համայնքի՝ տեղեկացված լինելով, թե որտեղ է գտնվում ընկերությունն այժմ և ուր է գնում։ Այս առումով բավականին հետաքրքիր էր տեղեկանալ, թե ինչ ժամանակակից գործիքներ են կիրառվում «Գալաքսիի» կողմից խմբի ընկերությունների միջև ներքին հաղորդակցության նման բարձր մակարդակ ապահովելու համար։

Մեզ մոտ ընկերությունների և աշխատակիցների միջև ներքին հաղորդակցության կազմակերպումն ու պահպանումն ունի առանցքային կարևորություն։ Որպես օրինակ, կարող եմ բերել այն, որ յուրաքանչյուր ամիս մեր ընկերությունների իրականացրած կարևոր նախագծերով, ձեռքբերումներով և հետաքրքիր նորություններով կիսվում ենք «GALAXY INSIDER»-ում, որը ստանում են 15 ընկերությունների բոլոր աշխատակիցները։Պարբերաբար կազմակերպում ենք նաև թիմային քննարկումներ, միջոցառումներ, մրցաշարեր, որոնք միառժամանակ լուծում են մի քանի կարևորագույն խնդիրներ․ ապահովում են միմյանց միջև շփումը, առօրյա ակտիվությունը, բարձրացնում են թիմային ոգին՝ այսպիսով նպաստելով ամուր կորպորատիվ մշակույթի պահպանմանը։

«Գալաքսի» համայնքի այդպիսի նախագծերից են «Մարդիկ և Սիմֆոնիա»-ն, որը հնարավորություն է տալիս մասնակցել դասական երաժշտության համերգների, Ֆուտզալի առաջնությունը՝ խմբի ընկերությունների միջև ֆուտբոլի մրցաշարը և այլ տարաբնույթ նախաձեռնություններ։

2020թ․ համավարակն իր հերթին ավելացրեց նոր գործիքակազմ ներքին հաղորդակցության ապահովման համար։ Օրինակ, համաձայն KPMG 2020 CEO Outlook: COVID-19 Special Edition”-ի, հարցմանը մասնակցած ղեկավարների 77%-ը նշել է, որ կընդլայնեն թվային հաղորդակցության գործիքներն ավելի լայն հաղորդակցություն և համագործակցություն ապահովելու համար։ Իսկ ինչպիսի՞ն էր «Գալաքսիի» արձագանքը համավարակին․

Կարելի է ասել, որ ինչպես ամբողջ աշխարհում, «Գալաքսիում» նույնպես այսուհետ նոր իրականությունում ենք կորոնավիրուսից հետո՝ ներքին հաղորդակցության համար այժմ մեծ առավելություն տալով նաև թվային հարթակներին։

Զրույցի ընթացքում առիթը բաց չթողեցինք քննարկել նաև «Գալաքսիում» արտաքին հաղորդակցության ուղիների մասին, որոնք, ի դեպ, իրենց արդյունավետությամբ չեն զիջում ներքին հաղորդակցությանը․

Չնայած լինելով իրարից տարբեր ոլորտի ընկերություններ՝ մենք համախոհների մեկ թիմ ենք, որպես Հայաստանի լավագույն գործատուներից մեկը, իրականացնում ենք համայնքի զարգացման համար տարբեր սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության նախագծեր․ աշխատակիցների մասնակցությամբ սոցիալական ծրագրեր տարեցների և երեխաների համար, մտքի առաջնորդության ծրագրեր խմբի ղեկավար կազմի մասնակցությամբ։
Ամանորին ընդառաջ՝ մեր ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցինք մեր ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխա այս տարի ստացան Ամանորյա նվերներ։
Ունեցանք «Հոգատարության արշավ», որի շրջանակում ընկերությունների խմբի աշխատակիցների հետ միասին մենք այցելեցինք ավելի քան 600 տարեցի՝ Երևանում ու մարզերում գտնվող 2 պետական և 5 մասնավոր խնամքի կենտրոնում։
Իրականացնում ենք նաև աշխատակիցների փորձի փոխանակման, աշխատանքային պրակտիկաներ ուսանողների համար և անձնային զարգացման տարաբնույթ ծրագրեր։

Անկախ գործունեության ոլորտից՝ բիզնեսի հաջողության ինտեգրալ մասն  են կազմում աշխատակիցները, որքան շատ ներդրում աշխատակիցների աճի և զարգացման մեջ, այնքան շատ արդյունք ու առաջընթաց։ Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ մոդելներ են ներդրված «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից աշխատակիցների մասնագիտական աճի և կատարողականության բարձրացման համար։

Կիսում ենք ձեր մոտեցումը, մեր ռազմավարության երեք հենասյուներն են՝ մարդիկ, շարունակական կրթությունն ու նորարարությունը:
Որպես բազմաճյուղ հոլդինգային ընկերություն՝ մենք կարողանում ենք արդյունավետ կերպով իրականացնել գիտելիքների փոխանակում (knowledge exchange), հարստացնել փորձը, ինչի շնորհիվ ստեղծվում են արդյունավետ սիներգիաներ` կառավարման, որոշումների ընդունման, կատարողականի բարձրացման ապահովման և այլ ուղղություններով։
Ողջունելի է նաև այն, որ ընկերությունների շատ աշխատակիցներ լրացնում են իրենց գիտելիքների բազան արտասահմանյան թոփ համալսարաններւմ, քանզի կրթության միջոցով զարգացումը մեր ԴՆԹ-ում է։

Ամփոփենք մեր ինֆորմատիվ զրույցը՝ խոսելով ապագայի «Գալաքսի» ընկերությունների խմբի մասին։

Գիտե՞ք, մեզ մոտ չեն սիրում խոսել ապագայի մասին, մեզ մոտ ընդունված է կանխատեսել ապագան գիտելիքահեն վերլուծության հիման վրա և ստեղծել, իրագործել այդ ապագան։ Իսկ ապագայի «Գալաքսին» օրեցօր զարգացող միջավայրն է, որը շարժվում է ժամանակին համընթաց՝ իր կանոնակարգերում, ստանդարտներում և ընթացակարգերում հաշվի առնելով միջազգային նոր միտումները։ «Գալաքսի» ընկերությունների խմբի Համայնքի զարգացման պատասխանատու Լիլիթ Պողոսյան:
Երբ գիտելիքն ու փորձն են որոշում ընկերության զարգացման ուղղությունները, գաղափարները շատ արագ վերածվում են իրականության։ Այսպիսին է «Գալաքսի» ընկերությունների խմբի 20-ամյա անցած ուղին ու ապագայի ամուր հիմքը՝ խոստումներով լի։ 
Աղբյուր՝ Staff.am

 

ավելին
Տոմաշ Վեսելի. «Courtyard By Marriott-ի համար երկինքը սահմաններ չունի»
Ապրիլի 6-ից Երեւանի Տերյան 5 հասցեում իր դռները կբացի Marriott International-ի հերթական հյուրանոցը՝ Courtyard by Marriott-ը, որն առ ...
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Աստղիկ Սարգսյան. «Գալաքսի» խմբի դռները միշտ բաց են տաղանդների առջեւ
Ցանկացած ընկերության զարգացման գործում տաղանդների կառավարումն առանցքային նշանակություն ունի, քանի որ ընկեր ...
15 Օգոստոսի, 2023
ԱՎԵԼԻՆ
«Սանտաֆե»-ի նոր գործադիր շեֆ Լուկա Կարլեոն սկսել է «հեղափոխություն»՝ իտալական ձեւով
Իտալացի փորձառու շեֆ-խոհարար Լուկա Կարլեոն մեկ ամսից ավելի է «Սանտաֆե» ռեստորանի գործադիր շեֆն է (անգլ.՝ Executiv ...
19 Մայիսի, 2023
ԱՎԵԼԻՆ