«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ պատանիների կողքին․ «Բարի քեմփ» նախագիծը նոր դռներ է բացում սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

Սևանի ափին ավարտվեց «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի քեմփ» նախագծի նոր փուլը՝ Bari Startup Camp-ը։

Այս ծրագրի ընթացքում երեսունից ավելի երեխա՝ սոցիալական տարբեր խմբերից և սահմանամերձ բնակավայրերից, հնարավորություն ստացան ձեռք բերելու նոր գիտելիքներ, բազում ընկերներ, զգալու նոր հույզեր և անցկացնելու ամառային անմոռանալի ժամանց:

Bari Startup Camp-ն ամենամյա է. ծրագրի մասնակիցները մրցութային կարգով մարզերից ընտրված տաղանդավոր երեխաներ են, որոնց հնարավորություն է ընձեռվում մոտ մեկ շաբաթ անցկացնել ճամբարում։ Այստեղ նրանք սովորում են և հետաքրքիր թրեյնինգներ անցնում, մշակում իրենց գաղափարներն ու հնարավորություն ստանում դրանք կյանքի կոչելու համար:

Օրինակ, նախորդ՝ 2021 թվականի, հաղթողը Գուրգեն Բարսեղյանն էր Վարդենիսից, որը ճամբարից հետո իր բնակավայրում հիմնեց տեխնոդպրոց. գումարը հավաքվել է «Բարի մամա» ՀԿ ջանքերով:

Հուլիսի 5-ին Bari Startup Camp-ի սաների այս տարվա խումբը Սևանի ափին ավարտեց իր ճամբարական-կրթական շաբաթը:

Այս տարի նախագիծն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, որը ոչ միայն հոգացել է ծախսերը, այլև անմիջական մասնակցություն է ունեցել ուսումնական գործընթացին՝ իր մասնագետներին ներգրավելով թրեյնինգներում ու դասախոսություններում:

Թրեյներներից էր, օրինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի տվյալների վերլուծության տնօրեն Արփինե Աղջոյանը: Երեխաներին նա ներկայացրել «շուկայի ուսումնասիրություն» թեման, դասախոսությանը բուռն քննարկումն է հաջորդել:

Դասախոսներից էր նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, որը երեխաների հետ քննարկեց՝ «ինչպես որոշում կայացնել և ընտրել ապագա մասնագիտությունը»:

«Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Մարինա Ադուլյանի խոսքով՝ նախագծին մասնակցությունը երեխաների համար նոր դռներ է բացում՝ փոխում նրանց առօրյան, օգնում նոր ծանոթություններ հաստատել, նոր գիտելիքներ և սեփական գաղափարներն իրագործելու հնարավորություններ է ընձեռում:

«Մենք ամեն կերպ օգնում ենք խելացի երեխաներին: Այս նախագծին միացել է «Գալաքսի» ընկերությունների խումբը, որն ունի բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ», – նշեց Ադուլյանը՝ հույս հայտնելով, որ այս տարի նախագծին դեռ կմիանան նոր խելացի երեխաներ և աջակիցներ, որոնց համար կարևոր է երեխաներին օգտակար լինելն ու նրանց ապագայում ներդրում ունենալը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը ապահովեց նաև ճամբարի ավարտական օրվա հյուրասիրությունը. անակնկալ քաղցրավենիքների հեղինակը «ՄեգաՖուդ»-ն էր, իսկ TI’ME ընկերությունը նվերներ էր պատրաստել Bari Startup Camp-ի լավագույն 3 մասնակցի համար:

««Գալաքսի» ընկերությունների խմբի համար շատ կարեւոր է նման նախագծերին մասնակցությունը: Սա րեխաների համար ոչ միայն լավ հնարավորություն է հետաքրքիր ու հագեցած ժամանցի, այլև շանս է նոր գիտելիքներ ձեռք բերելու: Այս օրերի ընթացքում երեխաները տարբեր կարևոր ոլորտների վերաբերյալ դասախոսություններ են լսել, ծանոթացել առաջատար մասնագետների հետ, հետաքրքիր զբաղվածություն ունեցել: Նման նախագծերին աջակցությունը նաև ներդրում է մեր երկրի ապագայում, քանի որ հենց այդ երեխաներն են դառնալու մեր վաղվա առաջնորդները», – նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Մեդիա համագործակցության ղեկավար Էլեոնորա Արարատյանը:

Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ «Բարի մամա» ՀԿ-ի նախագծերը շարունակական բնույթ են կրելու, իսկ Bari Startup Camp-ը դեռ հարյուրավոր նոր երեխաների կյանքում դրական փոփոխություններ է բերելու։ «Գալաքսի» ընկերությունների խումբն էլ իր հերթին կշարունակի աջակցել կրթական տարբեր նախագծերին՝ նոր հնարավորություններ ապահովելով սոցիալական տարբեր խմբերի համար։

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը համատեղ նախագծեր են իրականացնում 2021 թվականից՝ միավորելով ջանքերը սահմանափակ կարողությամբ կամ խոցելի սոցիալական խմբերում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման ծրագրերը կյանքի կոչելու համար:

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ