«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և նորարարությունների տնօրեն Էդգար Կարապետյանը ելույթ է ունեցել «Buissup Conference-ի» ընթացքում: Թեման՝ «Բիզնեսի թվայնացում. տրանսֆորմացիա, թե՞ հեղափոխություն»: Ստորև ներկայացված են ելույթի 5 ամենահետաքրքիր կետերը:
1.Թվայնացման թվերը՝ վախեցնող և հուսադրո՞ղ
Աշխարհի բնակչության 62% ունի ինտերնետ հասանելիություն, իսկ 67%-ին հասանելի է բջջային կապը: 2025թ-ին այս թիվը կհասնի 70%:
Միջին հաշվարկներով, մեկ օրվա ընթացքում մարդը համացանցում անցկացնում է մոտ 7 ժամ, զարգացած երկրներում այս ցուցանիշը կրկնակի ցածր է զարգացող երկրներից:
Այս ժամանակահատվածը համացացնում բաշխվում է շփման և հաղորդագրություններ ուղարկելու, սոցիալական ցանցերի, տեղեկատվության որոնումների վրա:
Ինտերնետ տրաֆիկը բաշխվում է Google, Youtube համակարգերի և Facebook-ի միջև: Համացանցից օգտվում են հիմնականում բջջային սարքերով:
2.Big Data-ի գործոնն ու մարդիկ՝ նշանակետում
Ամեն օր ամբողջ աշխարհում հսկայական ծավալի տեղեկատվություն է գոյանում: Կանխատեսվում է, որ այս տարի գեներացված նոր տեղեկատվության ծավալը կհասնի 100 ZB, ընդորում մեծ մասը ստրուկտուրավորված տվյալներ չեն:
Տվյալների պահպանման համաշխարհային կարողությունը կազմում է ընդամենը 7.9 ZB: Այսինքն ստեղծված տեղեկատվության 90%-ից ավելին ջնջվում է որոշ ժամանակ անց:
Big Data-ն հնարավորություն է տալիս հավաքագրել և վերլուծել հսկայածավալ և բազմաբնույթ տվյալներ, ինչի շնորհիվ բացահայտվում է մարդկանց վարքագծային օրինաչափությունները և նրանց տրամադրվում անհատական ծառայություններ՝ վարկյանների ընթացքում:
3.Արհեստական բանականությունը՝ ներդրումների կիզակետում
Այն հնարավորություն է տալիս մոդելավորել մարդկային մտածողության գործընթացը և ավտոմատացնել տեղեկատվության վրա հիմնված որոշումների կայացումը համակարգչային բանականության կողմից:
2021թվ-ին արհեստական բանականություն ոլորտում ներդրումները կազմել են առավել քան $180 մլրդ` վենչուրային ֆոնդերի և կորպորացիաների կողմից: Վենչուրային ներդրումների 80% բաժին է հասել ԱՄՆ-ին և Չինաստանին: Որպես արդյունք արհեստական բանականություն ոլոտում գերակայում են Ամերիկյան և Չինական ընկերությունները:
4.Ռոբոտները և բիոտեխնոլոգիաները՝ շարժիչ ուժր
Ռոբոտներին, սովորաբար, մենք պատկերացնում ենք մարդու կերպարով, սակայն իրականությունն այլ է:
Ինդուտրիալ ռոբոտների քանակը աշխարհում արդեն իսկ հասել է 3մլն., որոնք հիմնականում աշխատում եմ ավտոմոքենաշինության և էլեկտրասարքավորումների արտադրություններում:
Սպասարկման ոլորտի ռոբոտները հիմնականում աշխատում են փոխադրումերի և լոգիստիկայի, մաքրման և բժշկական ոլոտներում: Դրանց 55%-ը բաժին է հասնում բժշկական ռոբոտներին:
Այլ է պատկերը բիո-տեխնոլոգիաների ոլորտում: Համակցությունն այստեղ ստեղծում է այնպիսի նոր ոլորտներ ինչպիսիք են.
-Հյուսվածքների ստեղծում, բիոպրինտինգ,
-Նանոռոբոտներ,
-Ռոբոտացված վիրահատարաններ,
-Նեյրո ինժիներիա,
-Բիոմեխատրոնիկա:
5.Քվանտային տեխնոլոգիաները դեռ հետազոտման փուլում
Թեև դեռ հետազոտման փուլում են քվանտային տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, դրանք հեռանկարային կիրառություններ կարող են ունենալ:
Մասնավորապես:
-Էականորեն արագացնել արհեստական բանականության աշխատանքը,
-Ուժեղացնել կիբեր-անվտանգությունը,
-Հեշտացնել բարդ համակարգերի վերլուծությունը: