«Բիզնեսի թվայնացում. տրանսֆորմացիա, թե՞ հեղափոխություն»

«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և նորարարությունների տնօրեն Էդգար Կարապետյանը ելույթ է ունեցել «Buissup Conference-ի» ընթացքում: Թեման՝ «Բիզնեսի թվայնացում. տրանսֆորմացիա, թե՞ հեղափոխություն»: Ստորև ներկայացված են ելույթի 5 ամենահետաքրքիր կետերը:

1.Թվայնացման թվերը՝ վախեցնող և հուսադրո՞ղ

Աշխարհի բնակչության 62% ունի ինտերնետ հասանելիություն, իսկ 67%-ին հասանելի է բջջային կապը: 2025թ-ին այս թիվը  կհասնի 70%:

Միջին հաշվարկներով, մեկ օրվա ընթացքում մարդը համացանցում  անցկացնում  է մոտ 7 ժամ, զարգացած երկրներում այս ցուցանիշը կրկնակի ցածր է զարգացող երկրներից:

Այս ժամանակահատվածը համացացնում բաշխվում է շփման և հաղորդագրություններ ուղարկելու, սոցիալական ցանցերի, տեղեկատվության որոնումների վրա:

Ինտերնետ տրաֆիկը բաշխվում  է Google, Youtube համակարգերի և Facebook-ի միջև: Համացանցից օգտվում են հիմնականում բջջային սարքերով:



2.Big Data-ի գործոնն ու մարդիկ՝ նշանակետում

Ամեն օր ամբողջ աշխարհում հսկայական ծավալի տեղեկատվություն է գոյանում: Կանխատեսվում է, որ այս տարի գեներացված նոր տեղեկատվության ծավալը կհասնի 100 ZB, ընդորում մեծ մասը ստրուկտուրավորված տվյալներ չեն:

Տվյալների պահպանման համաշխարհային կարողությունը կազմում է ընդամենը 7.9 ZB: Այսինքն ստեղծված տեղեկատվության 90%-ից ավելին ջնջվում է որոշ ժամանակ անց:

Big Data-ն հնարավորություն է տալիս հավաքագրել և վերլուծել հսկայածավալ և բազմաբնույթ տվյալներ, ինչի շնորհիվ բացահայտվում է մարդկանց վարքագծային օրինաչափությունները և նրանց տրամադրվում անհատական ծառայություններ՝ վարկյանների ընթացքում:



3.Արհեստական բանականությունը՝ ներդրումների կիզակետում

Այն հնարավորություն է տալիս մոդելավորել մարդկային մտածողության գործընթացը և ավտոմատացնել տեղեկատվության վրա հիմնված որոշումների կայացումը համակարգչային բանականության կողմից:

2021թվ-ին արհեստական բանականություն ոլորտում ներդրումները կազմել են առավել քան $180 մլրդ` վենչուրային ֆոնդերի և կորպորացիաների կողմից: Վենչուրային ներդրումների 80% բաժին է հասել ԱՄՆ-ին և Չինաստանին: Որպես արդյունք արհեստական բանականություն ոլոտում գերակայում են  Ամերիկյան և Չինական ընկերությունները:



4.Ռոբոտները և բիոտեխնոլոգիաները՝ շարժիչ ուժր

Ռոբոտներին, սովորաբար, մենք պատկերացնում ենք մարդու կերպարով, սակայն իրականությունն այլ է:

Ինդուտրիալ ռոբոտների քանակը աշխարհում արդեն իսկ հասել է 3մլն., որոնք հիմնականում աշխատում եմ ավտոմոքենաշինության և էլեկտրասարքավորումների արտադրություններում:

Սպասարկման ոլորտի ռոբոտները հիմնականում աշխատում են փոխադրումերի և լոգիստիկայի, մաքրման և բժշկական ոլոտներում: Դրանց 55%-ը  բաժին է հասնում բժշկական ռոբոտներին:

Այլ է պատկերը բիո-տեխնոլոգիաների ոլորտում: Համակցությունն այստեղ  ստեղծում է այնպիսի նոր ոլորտներ ինչպիսիք են.

-Հյուսվածքների ստեղծում,  բիոպրինտինգ,

-Նանոռոբոտներ,

-Ռոբոտացված վիրահատարաններ,

-Նեյրո ինժիներիա,

-Բիոմեխատրոնիկա:



5.Քվանտային տեխնոլոգիաները դեռ հետազոտման փուլում

Թեև դեռ հետազոտման փուլում են քվանտային տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, դրանք հեռանկարային կիրառություններ կարող են ունենալ:

Մասնավորապես:

-Էականորեն արագացնել արհեստական բանականության աշխատանքը,

-Ուժեղացնել կիբեր-անվտանգությունը,

-Հեշտացնել բարդ համակարգերի վերլուծությունը:

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ