Chronograph-ը այսուհետև լեգենդար Montblanc-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Chronograph-ը այսուհետև լեգենդար Montblanc-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Եկել է ժամանակը Montblanc-ի լեգենդար Meisterstuck-ով սեփական պատմությունը կերտելու… Եվրոպայի ամենաբարձր գագաթներից մեկի անվանմամբ ու միշտ բարձրին ձգտող բրենդը բառի ուղիղ իմաստով լեգենդար պատմություն ունի:

Ձեզ համար առանձնացրել ենք 5 փաստեր.

1.Montblanc-ը հիմնադրվել է 1906թ.-ին` Գերմանիայում: Առաջին գրիչի ստեղծման հենքում համբուրգցի բանկիրի ու բեռլինցի ինժեների աշխատանքներն էին:

2. 1924թ.-ին թողարկվել է լեգենդար Meisterstück գրիչը (անգ. Masterpiece), որով ստորագրվել են սառը պատերազմի ու երկրորդ աշխարհամարտի ամենակարևոր աշխարհաքաղաքական փաստաթղթերը:

3. Montblanc-ի տարբերանշանի 6 կետերը Մոնբլան սարի 6 բարձունքների սիմվոլիկայով են կազմված:

4. Montblanc-ը աշխարհի ամենահարգված բրենդների տասնյակում է և հանդես է գալիս «Ռիչմոնդ» գրուփի կազմում, ի թիվս հարգված այլ բրենդների` Vacheron Constantin, Panerai, IWC and JLC:

5. 1995թ.-ին Montblanc-ը դարձավ Ազգերի ֆիլհարմոնիայի հիմնադիր հովանավորը` դիրիժոր պրոֆեսոր Յուստ Ֆրանսի ղեկավարությամբ: 2004 թ.-ին Montblanc-ը UNICEF-ի պաշտոնական աջակիցը դարձավ` երեխաներին հավասար հնարավորություններով ապահովելու օրակարգով:

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ