Մեկնարկել է ֆուտզալի «Գալաքսի չեմպիոնների լիգա 2023» մրցաշարը

Հուլիսի 3-ին տրվել է ֆուտզալի  «Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարի մեկնարկը, որը «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է արդեն երրորդ անգամ:

Մրցաշարին այս  տարի մասնակցում են Խմբի կազմում հանդես եկող ընկերությունների  8  թիմեր՝  80 մասնակիցներով:   Մոտ երկու շաբաթ տևող  խաղերին մասնակցության  հայտ են ներկայացրել  «Galaxy», «Megafood», «Paul», «Santafe», «TI’ME», «Ucom», «Ucom Glory», «Yerevan Mall» թիմերը։

Սպասված մրցաշարն այս տարի տեղի  է ունենում  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» մարզադահլիճում՝  խոստանալով դառնալ թիմային աշխատանքի և մարզական պատրաստվածության յուրօրինակ  ցուցադրություն:

«Վստահ եմ, որ այս  մրցաշարը լինելու է թիմային ոգու, արդար խաղի ու առողջ մրցակցության օրինակ, ինչը դրսևորվում է  մեր ամենօրյա աշխատանքում, երբ յուրաքանչյուր ոք  իր ներդրումն է  ունենում «Գալաքսիի» նախագծերի իրագործման և մարդկանց կյանքի որակի բարելավման համար»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Չեմպիոնների լիգա»-ն  ոչ միայն հնարավորություն է տալիս «Գալաքսի» խմբի աշխատակիցներին ցուցադրել իրենց մարզական ունակությունները, այլև  ամրապնդում է   ընկերությունների միջև միասնության ու համերաշխության  զգացումը։

Նախապատրաստական փուլից սկսած մարզական տրամադրությունն ու մրցակցությունը վարակել են թե  խաղացողներին, թե մյուս աշխատակիցներին, որոնք խաղերին կհետևեն  ակտիվ հանդիսատեսի կարգավիճակով։

2021թ-ին «Գալաքսի Չեմպիոնների լիգա»-ի  գավաթակիր  է  դարձել  «Ucоm1», իսկ 2022թ․-ին՝ «Megafood» թիմը։

Նման միջոցառումներ կազմակերպելով՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը վերահաստատում է  կենսունակ կորպորատիվ մշակույթի ստեղծմանն ուղղված իր ջանքերն ու  նվիրվածությունը։

«Գալաքսի ընկերությունների խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր թիմերին, խաղացողներին և աջակիցներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում «Չեմպիոնների լիգա մրցաշարի»  կազմակերպման գործում:  Նրանց ոգևորությունն ու մարզական տրամադրվածությունը վճռորոշ նշանակություն ունեն ֆուտզալի մրցաշարը ավանդական դարձնելու գործում։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

Նորություններ
Աշխարհահռչակ TOUS բրենդն արդեն Հայաստանում է
06 Դեկտեմբերի, 2024
ԱՎԵԼԻՆ
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
02 Օգոստոսի, 2024
ԱՎԵԼԻՆ
Ucom ընկերությունը Ամառային Օլիմպիական Խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է
22 Հուլիսի, 2024
ԱՎԵԼԻՆ