Մեկնարկել է Pahest33-ի և Santafe-ի համատեղ «Ապագա խոհարարներ» ծրագիրը

Շեֆ խոհարարի նրբաճաշակ ու յուրահատուկ մասնագիտությունը այլևս հասանելի է բոլորին։ Մեկնարկել է Pahest33 կոնցեպտային բար ռեստորանի և Santafe սրճարանի համատեղ՝ «Ապագա խոհարարներ» դասընթացների շարքը։ Այն 3 ամսվա ճամփորդություն է խոստանում 12 ակտիվ երիտասարդների համար, ովքեր Երևանի լավագույն շեֆ խոհարարներից մեկի՝ Արթուր Եսայանի մենթորությամբ, կուսումնասիրեն պրոֆեսիոնալ խոհանոցի առանձնահատկությունները։ Դասընթացների մասնակցությունն անվճար է, և այն իրականացվում է Pahest33-ի և Santafe-ի ոլորտի զարգացման առաքելության շրջանակում։

«Հայաստանում սննդիս պասարկման ոլորտը շարունակում է մեծ բաց ունենալ, քանի որ չկան դպրոցներ, ծրագրեր կամ կոմիտեներ, որոնք կկազմակերպեն սննդի սպասարկման ոլորտի ուսուցումը միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Ուստի մեզ մնում է սեփական ուժերով լրացնել այս բացը՝ ստեղծելով նման ծրագրեր, որոնք ապագա խոհարարներին բազային պատրաստվածության են բերում»,-ասում է Pahest33 և Santafe-ի շեֆ Արթուր Եսայանը, ով տասնյակ տարիներ վարել է Հայաստանի և արտերկրի լավագույն ռեստորանների խոհանոցը։

«Ապագա խոհարարներ» դասընթացների շարքը դիմորդների մեծ բանակ է ունեցել։ 12 մասնակիցներն ընտրվել են ավելի քան 100 դիմորդներից։ Դասընթացին մասնակցության հնարավորություն է ընձեռվել ինչպես ուսումնական հաստատություններում կրթություն ստացող ապագա խոհարարներին, այնպես էլ նրանց, ովքեր չունեն ո՛չ տեսական,  ո՛չ պրակտիկ գիտելիք խոհարարության ոլորոտում, բայց փոխարե նը ունեն սեր և ձգտում ոլորտում իրենց ուժերը փորձելու։

«Երբեք չէի պատկերացնի, որ կանաչի մշակելուց մինչև բրինձ եփելու պրոցեսը կարող է այսքան հետաքրքիր ու կլանող լինել: Խոհանոցը արվեստի առանձին ճյուղ է ինձ համար, որովհետև անվերջ բացահայտելու հնարավորություն կա»,-ասում է դասընթացի մասնակիցներից Մարի Ներսիսյանը։

«Մեր նպատակը բոցավառվող աչքերով տաղանդների բացահայտումն է՝ ավելացնելով նրանց սերը խոհանոցային արվեստի ու առհասարակ սպասարկման ոլորտի հանդեպ։ Անխոս, դասընթացի ավարտին մասնակիցներից մենք կընտրենք նաև մեր ապագա թիմակիցներին, բայց նպատակը շատ ավելի մեծ է. պատրաստել նոր ու գրագետ կադրերի, կիսվել փորձով, գիտելիքով, ինչը կնպաստի ռեստորանային մշակույթի զարգացմանը Հայաստանում»,-նշում է  Santafe Café և Pahest33-ի Մարդկային ռեսուրսների պատասխանատու Ջուլիետա Ասատրյանը։

Նշենք, որ Pahest33 կոնցեպտային բար ռեստորանը և Santafe սրճարանը հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է դառնալ Հայաստանի ամենապատասխանատու գործատուներից մեկը իր ավելի քան 3000 աշխատակիցների համար։

«Գալաքսի» ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում առևտրի և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում՝ հանդիսանալով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը և միայն նախորդ տարի իրականացնելով ավելի քան 27 միլիոն դոլարի հարկային վճարումներ։ «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհուրդը ղեկավարում են Արամ Խաչատրյանը, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։

Նորություններ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ
Gate2: Ծառայությունների նոր որակ՝ ճամփորդական ոլորտում
14 Դեկտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ
Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին
27 Սեպտեմբերի, 2023
ԱՎԵԼԻՆ