«Գալաքսի»-ն ու Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան քննարկել են տնտեսական կայունության հեռանկարները

Միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նոր մարտահրավերներ են նետել բիզնեսներին՝ պարտադրելով այնպիսի ռազմավարությունների ներդրում, որոնք մի կողմից կապահովեին ընկերությունների բիզնես տեսլականները, մյուս կողմից՝ կերաշխավորեին կայուն բիզնես գործառնություններ։

Այսօրինակ հարցերն էին «Գալաքսի» ընկերությունների խմբի եւ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի՝ «բիզնես նախաճաշի» ձեւաչափով կազմակերպած հանդիպման քննարկման օրակարգում։

«Բազմակողմ ձեւաչափով այս հանդիպումները լավ հնարավորություն են՝ վեր հանելու Հայաստանի բիզնես միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործոններն ու պայմանները, ուղենշելու տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը։ Մեր նպատակն է՝ համատեղել ջանքերը տնտեսական ներուժի բացահայտման ու նոր ներդրումների ներգրավման նպատակով»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Վահան Դիլանյանը, որը նշեց «Գալաքսի» խմբի ռազմավարությունը գործընկերային կապերի հաստատման եւ տնտեսության զարգացմանը նպաստելու տեսանկյունից։

«Նմանատիպ միջոցառումները չափազանց կարեւոր են պետական ու մասնավոր ոլորտների միջեւ կառուցողական երկխոսություն ձեւավորելու համար, որովհետեւ միայն մեկտեղված ուժերով է հնարավոր նպաստել բիզնեսի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,-նշեց Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

Դիանա Սարումովան

Նա նաեւ իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ միեւնույն ժամանակ, հատկանշելով «Գալաքսի» ընկերությունների խմբի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում։

Իր ելույթում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) վերլուծաբան  Ֆրանչեսկո Ալֆոնսոն կիսվեց Արեւելյան գործընկերության անդամ-երկրների տնտեսության տարբեր ոլորտներում Ուկրաինայում պատերազմի ազդեցության հետեւանքների վերաբերյալ վերլուծություններով։

«Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ ռազմավարության եւ ինովացիայի գծով տեղակալ Էդգար Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության վրա արտաքին ցնցումների ազդեցությունը։

Էդգար Կարապետյանը

TK & Partners-ի կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ելույթում անդրադարձավ վերատեղակայման (relocation) մարտահրավերներին՝ մատնանշելով դրանց հաղթահարման հնարավորությունները։

Վարուժան Ավետիքյանը

Investin.AM հարթակի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց Հայաստանում ներդրումային դաշտի մրցակցային առավելությունները՝ բացահայտելով դրանց խթանները տարբեր ոլորտներում։

Հովսեփ Պատվականյանը

«Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ բիզնես գործառնությունների գծով տեղակալ Էլինա Գաբրիելյանը խոսեց Խմբի ներդրումային նախագծերի եւ վերջին տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին։

Էլինա Գաբրիելյանը

Միջոցառմանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, ով ողջունեց մասնակիցներին, կարեւորեց նմանատիպ քննարկումների կազմակերպումը եւ պատասխանեց հարցերին։ «Բիզնես նախաճաշին» մասնակցեցին նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք։

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի հետ
25 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համանախագահ Արտյոմ Խաչատրյանին
08 Ապրիլի, 2024
ԱՎԵԼԻՆ
Համաշխարհային նոր բրենդներ, տարածքի ընդլայնում ու դիզայներական նոր լուծումներ. Երևան Մոլը 10 տարեկան է
26 Փետրվարի, 2024
ԱՎԵԼԻՆ